Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Այսօրվանից ուժի մեջ կմտնի նոր որոշում...

Այսօրվանից օրինական ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2–ի N 580-Ն որոշումը: Այդ մասին տեղեկանում ենք iravaban.net կայքից:

«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Սահմանել, որ` 

1) կամավորական է համարվում 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման հետևանքով տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը. 

Մանրամասն...

Այսուհետ ԱԱԾ մարմինների նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ կհամալրվեն զինվորական ծառայությունից ազատված և հետագայում պահեստազորում գրանցված անձանցով

ՀՀ Նախագահը հունիսի 15-ին ստորագրեց Ազգային ժողովի կողմից հունիսի 13-ին ընդունած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Այդ մասին տեղեկացնում է Նախագահի լրատվական ծառայությունը:

Համաձայն հաստատված փոփոխությունների, ԱԱԾ մարմինների նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ կհամալրվեն զինվորական ծառայությունից ազատված և հետագայում պահեստազորում գրանցված անձանցով: Գործող օրենքով, ԱԱԾ աշխատակիցների համար պարտադիր պայման էր զինվորական ծառայություն անցած լինելը:

 

ԼՂՀ տարածքում ՀՀ-ՌԴ ՀՕՊ համաձայնագիրը չի գործում...

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղեկանք։ Ըստ, որի. ««Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:

Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատա­կով ստեղծվում է հակաօդային պաշտպանության միավորված (անհրաժեշտ է նկատել, որ սա համատեղ, այլ ոչ թե միասնական համակարգ է, այսինքն` ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը) տարածաշրջանային համակարգ:

Մանրամասն...

Մեկնեցին Գերմանիա՝ վերապատրաստման

ՀՀ ՊՆ հաղորդմամբ, հունիսի 12-ին Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հայ խաղաղապահների 56 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնեց Գերմանիա: 

Մինչ Աֆղանստանում տեղակայվելը` հայ խաղաղապահների զորախումբը Գերմանիայում կմասնակցի մեկամսյա վերապատրաստման դասընթացներին և նախատեղակայման վարժանքներին:

Ինչպես տեղեկացնում է ՌԱԶՄ.info, պարապմունքները կրում են պարբերական բնույթ: Աֆղանստան մեկնող հայ խաղաղապահների յուրաքանչյուր խումբ նախապես վերապատրաստվում, մարզումներ է անցնում Գերմանիայում: ՀՀ ԶՈւ խաղաղապահների նախորդ խումբն այդ նպատակով Գերմանիա է մեկնել նաև փետրվարին:

Հավելենք, որ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն է անցկացնում Հայաստանի զինված ուժերի 131 խաղաղապահ զինծառայող, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:

Ընդհանուր առմամբ, Հայաստանը միջազգային խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Առ այսօր հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004թ-ից Կոսովոյում, 2005թ-ից՝ Իրաքում, 2010թ-ից՝ Աֆղանստանում, 2014-ից՝ Լիբանանում։ 2015թ-ից ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի մեկ սպա որպես դիտորդ մասնակցում է Մալիում ՄԱԿ հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանը:

Աղբյուրը՝ http://razm.info/

 

ԻՏՁՄ-ի նախաձեռնած ռազմարդյունաբերությանն աջակցող մոբիլիզացիոն ծրագրին միացել են շուրջ 300 մասնագետ

Կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնած ՏՀՏ (Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների) և ԲՏ (Բարձր տեխնոլոգիաների) ոլորտի մոբիլիզացիոն ծրագրին աջակցել ցանկացողների առաջին հանդիպումը: Ըստ աղբյուրի, այս նախաձեռնության նպատակն է համախմբել գիտական ներուժը, մարդկային ռեսուրսները և միավորել առկա ռազմարդյունաբերական համակարգին:

Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որտեղ ընդգրված են մի շարք կամավոր ծրագրավորողներ, ինժեներներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բժիշկներ և այլ մասնագետներ, որոնց թիվը հասնում է 300-ի: Հանդիպման ընթացքում ներկայացվել է միության կողմից արդեն իսկ կատարված աշխատանքները, կազմվել է միջոցառումների ծրագրեր՝ կամավորների կողմից իրականացվող աշխատանքների հետագա կարգավորման նպատակով:

Նշենք, որ ՏՀՏ և ԲՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագիրն իրականացվում է պաշտպանության նախարարի հրամանով, համաձայն որի համապատասխան աշխատանքներ են տարվում  զինատեսակների արդիականացման ուղղությամբ: Հարկ է նշել, որ դեռևս ապրիլ ամսին ԻՏՁՄ հայտարարել էր ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում հավաքագրվում է  կամավորների և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: 

 

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745