Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ
«Արժանապատիվ ՍՊԱ» իրավասոցիալական հասարակական կազմակերպության իրավաբանների խումբը ուսումնասիրության ենթարկեց Սամվել Բաբայանին վերաբերվող քրեական գործը, որի արդյունքները շատ զարմանալի էին:
Ինքդ քեզ հարց ես տալիս, թե Բաբայանին մեղադրանք առաջադրող իրավաբանները կամ դատավորները, ովքեր տարբեր ատյաններում դատել են Բաբայանին, «պատվերը» ի կատար ածելուց հետո, ինչպե՞ս են կարողացել քնել, ինչպե՞ս են կարողանում նայել իրենց հարազատների աչքերին, չէ՞ որ հասկանում էին, որ վերջինիս արարքում հանցակազմ չկա և մեղադրում էին անմեղ մարդուն, ավելին՝ հայրենիքի պաշտպան՝ հրամանատարին, հերոսին, թուրք-ազերիների սարսափին…
Երբ մարդը դատվում է իր կատարած արարքի համար, գիտի, թե ինչի համար է դատվում, իսկ երբ անմեղ մարդու են դատում, այն առնվազն եռակի ծանրություն է ունենում դատապարտյալի համար, և շատ քչերն են, որ ողջ են դուրս գալիս բանտերից:
Ցավալին այն է, որ հերոսի նկատմամբ այս էլ արդեն երկրորդ պատվերն է: Առաջին պատվերով դատելու ժամանակ մենք բազմիցս ենք ահազանգել, որ դատում եք անմեղ մարդու, վերջինիս արարքում հանցակազմ չկա, բայց ո՞վ էր լսելու... պատվիրատուն ուժեղ էր:
Քանի՜-քանի՜ հերոսներ գիտենք, որ այսօր քաղաքական նկատառումներով հայտնվել են քրեակատարողական հիմնարկներում, բայց ավելի ճիշտ կլինի ասել, նրանցից վախենալով՝ փակի տակ են դրել՝ վախենալով, որ ժողովրդին ոտքի կհանեն՝ իրենց տապալելու:
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» ԻՐԱՎԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ
Ներկայիս բարդ իրավիճակում, երբ կա մեծ վտանգ մեր արտաքին թշնամու կողմից ոտնձգությունների, խիստ անհրաժեշտություն է զգացվում Արցախի բանակի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Անդրանիկի Բաբայանի շունչը բանակում:
Հարկ ենք համարում նշել, որ նրան առաջին անգամ դատապարտելը Արցախի նախկին նախագահի նկատմամբ մահափորձ կատարելու համար համարում ենք անհիմն. մեր ներկայացուցիչը ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակում ուսումնասիրել է դատավարության պրոցեսում քրեական գործը և դեռ այն ժամանակ հայտարարվել է, որ այս գործում Սամվել Բաբայանի կողմից հանցակազմ չկա, բայց քաղաքական պատվերի արդյունքում հերոսը դատվեց:
Վերջին քրեական գործի մանրամասներին ծանոթ ենք միայն մամուլից և հեռուստատեսությունից, բայց ելնելով ներկա իրավիճակից՝ գտնում ենք, որ եթե նրա արարքը նույնիսկ հանցակազմ է պարունակում, որը հանրորեն այնքան էլ վտանգավորություն չունի, անհապաղ պետք է ազատել վերջինիս և հնարավորություն ընձեռել՝ բանակում իր շունչը տարածելու և բանակի ոգին բարձրացնելու համար:
ՍՊԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐՄԱՆՔԸ
«Արժանապատիվ սպա» իրավասոցիալական հասարակական կազմակերպությունը սկզբունք էր որդեգրել քաղաքականությամբ չզբաղվելու, բայց մայիսի 1-ին ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը լսելուց և հատկապես Գևորգ Կոստանյանի ելույթը լսելուց հետո առնվազն հայրենիքի դավաճան պետք է լինել, որպեսզի չարձագանքել:
Ափսոսանքով պետք է նշել, որ հայկական թատրոնն ի՜նչ մեծ դերասան է կորցրել: Փաշինյանին մեղադրում էր մասնագիտական պատրաստվածություն չունենալու համար: Գևո՛րգ Կոստանյան, մի մոռացիր, թե ինչպես հայրիկիդ փողերով ուսանողական աթոռից հայտնվեցիր արդարադատության փոխնախարարի աթոռին այն դեպքում, երբ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորել էիր դարձյալ հայրիկիդ փողերով և ոչ թե քո գիտելիքներով: Հարսանիքներում հանրապետության նախագահի կենացները խմելով ցույց էիր տալիս քո հավատարմությունը նախագահին: Բայց դու ի՞նչ հավատարիմ. դու քո հարազատ հորն ես դավաճանել: Հիշիր, վերջին անգամ ե՞րբ ես հորդ տեսել. ճանաչելով այդ մարդուն՝ կասկածում ենք, որ դու նրա որդին ես... Հավատալով քո դերասանությանը՝ նշանակեցին զինվորական դատախազ, պատկերացում չունենալով այդ աշխատանքից՝ կազմակերպեցիր կադրային ջարդ՝ շուրջդ հավաքելով դեղնակտուցների, օգտվելով պաշտոնական դիրքիցդ՝ ՊՆ մատակարարման բազմաթիվ բիզնեսներ խլեցիր և սկսեցիր անորակ ապրանքներով հեղեղել ՊՆ-ը, որի մասին ՊՆ բոլոր աշխատակիցները գիտեն: Թալանը հաջող իրականացնելուց հետո «փեսայի» միջոցով հասար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին: Գևո՛րգ Կոստանյան, դու երբևիցե մարդ քննե՞լ ես, որևէ քրեական գործի վարույթ ընդունե՞լ ես, որևէ մեղադրանք ինքնուրույն առաջադրե՞լ ես: Քո դատարկ մասնագիտական ունակությամբ ապականեցիր ամբողջ դատախազությունը՝ կադրային ջարդ կազմակերպելով, աշխատակիցները ծիծաղում էին վրադ՝ որպես դատախազությունից հեռու մարդու:
«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» ԻՐԱՎԱՍՈՑԻԱԼԱԿԱՆՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻՆ
Տեսնելով ներկայիս իրավիճակը՝ «Արժանապատիվ Սպա» իրավասոցիալական հասարակական կազմակերպությունը անհրաժեշտություն է համարում կոչով դիմել բոլոր կառույցներում աշխատող հայ սպաներին արժանապատիվ ձևով կատարել օրենքով սահմանված Ձեր պարտականությունները՝ առավել ուշադրություն դարձնելով սահմանների պաշտպանությանը և հասարակական կարգի պահպանմանը:
Տեսնելով, թե ովքեր են փորձում միանալ արդարացի և ազնիվ շարժմանը, որին առանց հուզմունքի չես կարող հետևել, հասկանում ես, որ կարող է սկսվել «պաշտոնաթալան», ուստի այս պահին դուք կարող եք և պարտավոր եք պաշտպանել խաղաղ ժողովրդին: Շատ դժվար է լինելու Նիկոլ Փաշինյանի համար այս ժամանակահատվածում: Դժվար կլինի ճշտել՝ ովքեր են մտածում ժողովրդի և հայրենիքի ապագայի մասին, իսկ ովքեր են ցանկանում նրա կողքին լինել «պաշտոնաթալանից» օգտվելու համար:
Երկիրը ցնցումներից ետ պահելու համար հայ սպաներին կոչ ենք անում զգոնություն և հայրենիքին տրված երդմանը հավատարմություն:
Թող հաղթանակի արդարությունը՝ ժողովուրդը:
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀԿ նախագահ,
գեներալ-լեյտենանտ Գագիկ Կոստանդյան
Սկսվել է մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ավանդների դիմաց փոխհատուցման հաշվառման գործընթացը
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած հետևյալ անձինք`
- մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք,
- ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցած անձինք,
- ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
More Articles...
- Կառավարությունը շարունակում է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին
- Կենսաթոշակների նշանակման և վճարման կարգում փոփոխություններ
- Սահմանվել է զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքների բնակավորման կարգը
- Սիրելի մայրեր, քույրեր և դուստրեր...
- Սիրելի հայրենակիցներ, մարտական ընկերներ, Հայ զինվոր...
- Հաստատվեց անվճար տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը
- Նոր կարգավորումներ` կենսաթոշակային ապահովության բնագավառում
- Սահմանվեց զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար արագ արձագանքման մեխանիզմներ
- Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձինք կօգտվեն օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից
- Քննարկել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը