Էլեկտրոնային թերթ 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Հարգելի իմ հայրենակիցներ....

Ողջունում եմ Ձեզ նորաստեղծ «Արժանապատիվ սպա» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպության կայքում: 

Կազմակերպության և կայքի ստեղծումը նպատակ ունի պաշտպանել ՀՀ քաղաքացու իրավունքները, շահերը ու հիմնարար ազատությունները, ծավալել հայրենաշահ և հանրօգուտ գործունեություն, լսելի դարձնել Ձեր հիմնախնդիրներն ու մտահոգությունները: 

Մեր ռազմավարությունը միտված է լուծելու ուժային կառույցների վետերանների, թոշակառուների, նախկին և գործող սպայական կազմի իրավական, սոցիալ-կենցաղային, հոգևոր, առողջապահական ոլորտներին առնչվող խնդիրները, նպաստելու ուժային կառույցների գործունեության բարելավմանը ու երիտասարդ կադրերի դաստիարակմանը:

Հայ սպայի համար գոյություն ունի կարևորագույն նպատակ. արժանապատվությամբ, անշահախնդրորեն և անմնացորդ ծառայել Հայրենիքին, լինել իր ժողովրդի արժանավոր զավակը, պատրաստ պայքարելու ոչ միայն արտաքին թշնամու դեմ, այլև անկողմնակալ աջակցություն ցուցաբերելու օգնության կարիք ունեցողներին, իր անձնական օրինակով հավատը ներշնչելու սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ:

Պատրաստ՝ նպաստելու երիտասարդ սերնդի հայրենասիրական, կրթական ու բարոյահոգեբանական դաստիարակությանը, իր շուրջը համախմբելու նրանց, ովքեր պատրաստ են գործով պաշտպանելու իրենց ու այլոց իրավունքները, բարձրաձայնելու ու հանրությանը ներկայացնելու իրավական համակարգի առջև ծառացած հիմնախնդիրները: 

«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» ԻՐԱՎԱ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ


 

 ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Երկրին ու հանրությանը երկար տարիների նվիրումով և անձնվեր ծառայության, ինչպես նաև հանրության բարօրության և զարգացման գործում ներդրում ունենալու համար, վերջերս Խորհրդային միլիցիայի 100-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից «Արժանապատիվ Սպա» ԻՍՀ կազմակերպության նախագահ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Բեգլարի Կոստանդյանը պարգևատրվել է «100 лет советской милиции» մեդալով:

Այդ առիթով շնորհավորում ենք գեներալ-լեյտենանտ Գագիկ Բեգլարի Կոստանդյանին, մաղթում ենք նրան նորանոր հաջողություններ ու բարգավաճումներ:

«Արժանապատիվ սպա» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպության անդամներ

 

                  Կարդալ ավելին → 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745