Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

 Հարգելի պարոն Փաշինյան

 «Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»: Հետևելով լրատվությանը և զարգացող իրադարձություններին, բացարձակապես չենք զարմանում, քանի որ իրավիճակն այն է, ինչին վաղուց սպասում էինք, մտածելով, որ վաղ թե ուշ գալու է հատուցման ժամանակը: Երբ փորձում էիր բարձրաձայնել տեղի ունեցող անարդարության, կոռուպցիայի և անառողջ մթնոլորտի մասին, հայտնվում էիր «սև ցուցակում» ու դառնում կառույցի ղեկավարի աչքի փուշը:

Վերջին օրերի հանցագործությունների բացահայտումներից Հայաստանի քաղաքացիները ոգևորության մեջ են և սպասում են, թե երբ է հասնելու կառույցների ղեկավարներին պատժելու հերթը: Այն յուրացումները, որ կատարվել են ԱԻՆ-ում 2015-2018թթ., յուրացումների ընդամենը մի մասն են: Իսկ ինչու՞ չեն ստուգում նախորդող տարիները, չէ որ այս ձեռագիրը դեռ շատ վաղուց է գալիս, և այս հանցագործությունը, ներկայումս, ինչու՞ լայն հրապարակում չի ստանում: Մի՞թե հանցագործություն է կատարել ԱԻՆ-ի աշխատակազմի ղեկավարը և այդ մասին տեղյակ չի եղել կառույցի ղեկավարը. եթե «իրոք» տեղյակ չի եղել, ապա նա իր տեղում չի եղել:

Ուսումնասիրվել են այս կառույցի գործունեության բոլոր գործառնությունները, հատկապես գնումների ոլորտը՝ վառելանյութից սկսած, տրանսպորտով և համազգեստով ավարտած:

Լայն արձագանք են ստացել Մանվել Գրիգորյանի կողմից կատարված գործողությունները. իսկ ո՞վ է ավելի մեղավոր՝ Մանվե՞լը, թե՞ նրան այդքան պահածոներ ու հանդերձանք տրամադրողը: Ի՞նչ եք կարծում, առանց կառույցի ղեկավարի գրավոր կամ բանավոր հանձնարարականի բանակից այդքան ապրանք կարո՞ղ էր դուրս գալ: Այդ ամենը, կարծում ենք, բանակից դուրս է եկել «բարեգործություն» անվան տակ, բայց տրամադրողը համոզված է եղել, որ աջակցում է չարագործությանը, արել է՝ մտածելով, որ Մանվելը ամենակարող է և կանգնած է իրենց մեջքին: Ոչ մի տեղ հիմնական մեղավորների անունները չեն շոշափվում, կարծես այստեղ գործում է «անմեղության կանխավարկածը»:

Կույր պետք է լինել և չնկատել, թե ովքեր են աջակցել և նպաստել հանցագործներին: Ավելին, այս քաղաքականությունը, ներկայումս էլ շարունակվում է, հատկապես ուժային կառույցներում. պաշտոնների են նշանակվում մարդիկ, ովքեր նախկինում մեղադրվել կամ կասկածվել են հանցագործություններ կատարելու մեջ, որոնց հովանավորները փրկել են ծանր հանցագործություններ կատարելու համար պատժվելուց, իսկ այսօր նման մարդիկ իրենց պետք են և նորից վերակենդանացնում են: Խիստ ուշադիր պետք է լինել պաշտոնների նշանակման հարցում, հատկապես ուժային կառույցներում:

Կոչ ենք անում տնտեսական հանցագործությունների բացահայտումների առաջնահերթությունը տալ ՀՀ ոստիկանությանը, որտեղ կա լուրջ մասնագիտացված անձնակազմ, որն ունակ է հնչեղ կոռուպցիոն բացահայտումներ անելու և երկիրը կոռուպցիոն ախտից մաքրելու. միայն իրավականորեն ապահովված լինեն և ոչ թե ամեն բացահայտված գործից հետո հայտնվեն հատուկ քննչական ծառայությունում:

Հուսանք, որ նախկինում կատարված բոլոր հանցագործությունները խորը և ամբողջովին կբացահայտվեն:

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀԿ նախագահ,
գեներալ – լեյտենանտ Գագիկ Կոստանդյան

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745