Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
Սրտի անվճար ստենտավորում. ովքեր կարող են օգտվել պետպատվերի ծրագրից
ՀՀ-ում ներկայում սրտի անվճար և արտոնյալ վիրահատություններն իրականացվում են բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված ( 36 և ավելի անապահովության միավոր ունեցող ) անձանց, սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին:
Հաշվի առնելով մեր երկրում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը, նշված դեպքերով մահացության 48% ցուցանիշը և ծառայության բարձր պահանջարկը` Կառավարությունը ձեռնամուխ եղավ անվճար վիրահատությունների կարիք ունեցող քաղաքացիների համար նոր կարգ մշակել։
2015-ի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկեց «Կյանք փրկող» անվանումը ստացած մի նոր ծրագիր, որի շնոհիվ արդեն հնարավոր է սրտի անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով վիրահատություններ իրականացնել նաև դրա իրավունք չունեցող անձանց համար : Այս նպատակով բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվող գումարները հնարավորություն տվեցին տարեկան վիրահատել կամ ինչպես ծրագրի անվանումը կհուշի՝ փկրել շուրջ 1200 անձանց կյանք՝ օգտագործելով 1 ոչ դեղապատ ստենտ։
Նախորդ տարիներին ԱՆ-ի հետ «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» բյուջետային ծրագիր շրջանակներում բուժսպասարկման ծառայությունների պետպատվերի պայմանագիր ունեցել են թվով 10-ը բուժհաստատություներ ՝Երևանում և 2 -ը մարզերում՝
- «Նորք Մարաշ»
- «Աստղիկ »
- «Էրեբունի»
- «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության» կենտրոն
- «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոն
- «Արամյանց բժշկական կենտրոն»
- «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց
- «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
- «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ
- «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն»
Կառավարությունն անցած տարի օգոստոսին վերանայեց ստենտավորման ծառայությունների շուկայական գները և արհեստականորեն ուռճացված գներն իջեցվեցին մինչև 40%-ով։ Մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքն այսօր կազմում է 1 մլն 200 հազար դրամ՝ նախկին 1 մլն 500 հազար դրամի փոխարեն: Սա նշանակում է, որ բյուջետային ծրագրի շրջանակներում 2017-ից սկսած գործող նոր գնացուցակի համաձայն՝ նախատեսվում է սպասարկել անհամեմատ ավելի մեծաքանակ վիրահատություններ՝ Երևանում և մարզերում։...
Ներկայացնում ենք պետական պատվերի շրջանակներում իրականացվող սրտի ստենտավորման հին և նոր սակագները.
Կոնորարանոթներիստենտավորում՝ |
իջեցված գներ |
Հին գներ |
Տարբերություն |
ա)դեղապատ մեկ ստենտով |
1.080.000 |
1.600.000 |
520.000 |
բ)դեղապատ երկու ստենտով |
1.430.000 |
2.200.000 |
770.000 |
գ )դեղապատ երեք ստենտով |
1.780.000 |
2.800.000 |
1.020.000 |
դ)դեղապատ չորս ստենտով |
1.130.000 |
3.400.000 |
1.270.000 |
Կոնորարանոթներիստենտավորում՝ |
|
|
|
ա)դեղապատ մեկ և ոչ դեղապատ մեկ ստենտով |
1.230.000 |
1.750.000 |
520.000 |
բ)դեղապատ մեկ և ոչ դեղապատ երկու ստենտով |
1.380.000 |
1.900.000 |
520.000 |
գ)դեղապատ մեկ և ոչ դեղապատ երեք ստենտով |
1.530.000 |
2.050.000 |
520.000 |
դ)դեղապատ երկու և ոչ դեղապատ մեկ ստենտով |
1.580.000 |
2.350.000 |
770.000 |
ե)դեղապատ երեք և ոչ դեղապատ մեկ ստենտով |
1.930.000 |
2.950.000 |
1.020.000 |
զ)դեղապատ երկու և ոչ դեղապատ երկու ստենտով |
1.730.000 |
2.500.000 |
770.000 |
Ո՞վ իրավունք ունի վիրահատվել ծրագրի շրջանակներում և քանի՞ ստենտն է անվճար
Պետության կողմից երաշխավորված սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրից իրավունք ունեն օգտվել այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն անվճար վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում` անկախ սոցիալական կարգավիճակից: Յուրաքանչյուր քաղաքացու տարվա ընթացքում պետպատվերի շրջանակներում կարող է սպասարկվել միայն մեկ անգամ՝ տեղադրելուվ ոչ դեղապատ մեկ ստենտ՝ սուր ինֆարկտի ծանր դեպքերում և բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում։ Այսինքն՝ այս ծրագրի համար կարևոր է բացառապես հիվանդության աշխտորոշումը և հիվանդի ծայրահեղության աստիճանը: Պետության այս աջակցությունը համարում է կյանք փրկել։
Ի դեպ, վիրահատությունն ու մինչ այդ անհրաժեշտության բերումով իրականացվող լրացուցիչ ծառայությունները (այդ թվում հետազոտություններ) իրականացվում են պետպատվերի շրջանակներում։ Կարևոր է նշել, որ ոչ բոլոր բուժհաստատություններն են իրավասու իրականացնել վիրահատություններ՝ ծրագրի շրջանակներում: Թե որ բժշկական կենտրոնները այս տարի կշարունակեն սրտի անհետաձգելի վիրահատություններ անել, դեռևս հստակ չէ:
Աղբյուրը` Dialogue.am