Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
40 միլիոն դրամի հափշտակություն՝ բանակից. գործը բացահայտված է
Բացահայտվել է ՀՀ ՊՆ կենտրոնական դեղաբազայում իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով շուրջ 40 միլիոն դրամի հափշտակություն կատարելու դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրությունը:
Ըստ հաղորդագրության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձիք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում, հափշտակել են շուրջ 40.000.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
Կբարելավվեն զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները
Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ավելի թափանցիկ և հասցեական իրականացնելու նպատակով կառավարությունը փոփոխությունների և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ըստ այդմ՝ համապատասխան ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքում` սեփականության իրավունքով անհատույց բնակարանի, ՀՀ այլ քաղաքային և գյուղական վայրերում` բնակարան ձեռքբերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում: Եվ այսպես, նախատեսվում է 2017թ.-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրել զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223 -ին կամ 11,2 տոկոսին:
«Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն սպառազինությունը ինչ-որ Ադրբեջանին…»
«Ռուսաստանը Հայաստանին ավելի վաղ տրամադրած 200 մլն դոլարի վարկի շրջանակներում արդեն սկսել է սպառազինության և զինտեխնիկայի առաքումը, սակայն, չնայած որ, առաքումը սկսվել է, Հայաստանի կողմից գնված սպառազինության և ռազմական տեխնիկայի ամբողջական ցանկը և ժամկետները դեռևս Մոսկվայի և Երևանի կողմից վերջնականապես համաձայնեցված չեն: Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն սպառազինությունը ինչ-որ Ադրբեջանին…». այդ մասին տեղեկանում ենք ռուսական «Известия» թերթից:
Հոդվածագիրը գրում է, որ բացի ռազմական տեխնիկայի մատակարարումից, ռուսական կողմը կզբաղվի նաև հայ մասնագետների վերապատրաստմամբ: Այդ տեղեկատվությունը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից: Փորձագետները ենթադրում են, որ խոսքը վերաբերում է առաջին հերթին ծանր սպառազինությանը, ինչը զգալիորեն կավելացնի հայկական զինված ուժերի հնարավորությունները:
«Նախկին պատգամավորը միացավ ՀՎԿ-ին» գրում է«Հրապարակը»
«Արժանապատիվ սպա» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, (Հ.Գ- նշենք, որ հրապարակման մեջ հեղինակը կատարել է վրիպակ` «արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար», այն ուղղվել է մեր կողմից), նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Կոստանդյանը միացել է Հայկական վերածնունդ կուսակցությանը։ Նա ՀՎԿ-ի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել այսօր եւ ՀԿ-ի 400-ի չափ անդամների հետ միացել է Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը։ Կոստանդյանը ժամանակին եղել է «Ազգային միաբանության» անդամ, ԱՄ-ի համամասնական ցուցակով է 2003-ին դարձել պատգամավոր։ Իսկ ՀՎԿ նրան բերել է Արթուր Բաղդասարյանի հետ վաղեմի մտերմությունը՝ նրանք նույն դպրոցում են սովորել։
Աղբյուրը ` hraparak.am կայք
Մտավոր ներուժը` հուսալի հաղթաթուղթ
- Մեր խնդիրն է ռազմաարդյունաբերության ոլորտը զարգացնել առավել արագ՝ ավելի մեծ ներուժ ընդգրկելով եւ ավելի բարձր արդյունավետությամբ:
- Մեր մտավոր ներուժը ռազմաարդյունաբերության զարգացման գլխավոր հաղթաթուղթն է:
– Ժամանակն ու իրավիճակը թելադրում են ռազմաարդյունաբերության ոլորտում շեշտադրումներն ու առաջնահերթությունները փոխելու եւ նոր գաղափարներ ներդնելու անհրաժեշտություն:
- Մենք պետք է կարողանանք վաճառել մեր արտադրանքը արտասահմանում եւ այդ դեպքում կարող ենք ունենալ բարձր շահութաբերություն:
- Իմ ընկերներն իմ համախոհներն են: Մենք ապրում ենք նույն հոգսերով, նույն հետաքրքրություններով:
– Մարդու մեջ բարձր եմ գնահատում ուրիշներին օգնելու պատրաստակամությունը: Սա բարոյական նկարագրի այն հենքն է, որի վրա կառուցվում է մարդու կերպարը: Եթե այդ հենքը չկա, ապա մարդը օտար է ինձ ու չի կարող իմ ընկերը լինել:
Զրույց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ: