Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
Զինվորական հոսպիտալներում կապահովվի հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը
Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության գործող հոսպիտալի (զորամասի) բազայի հիման վրա «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ», «Երևանի կայազորային հոսպիտալ», «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ», «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» և «Լոռու կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկներ ստեղծելու մասին: Զինվորական հոսպիտալների միջոցով հնարավոր կլինի ապահովել զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը, հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապիան, բուժական մարմնամարզությունը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, ինչպես նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովումը:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ՊՆ գործող պոլիկլինիկայի (զորամասի) բազայի վրա կստեղծվի «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկ: Պոլիկլինիկայի ստեղծումը կնպաստի զինված ուժերում ընդհանուր հիվանդացության անկմանը, հիվանդությունների կանխարգելմանը և բուժման արդյունավետության բարձրացմանը, հիվանդությունների հնարավոր բարդությունների նվազագույնի հասցնելուն, զիծառայողների շրջանում հիգիենիկ մշակույթի և առողջ ապրելակերպի ձևավորմանը և այլն: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական լրահոսից
ՀՀ զինված ուժերում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ապահովման, զինված ուժերում վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների, թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային համալիր միջոցառումների իրականացնելու համար կառավարությունն ընդունել է ՀՀ ՊՆ գործող ծառայության (զորամասի) բազայի վրա «Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն» պետական հիմնարկ ստեղծելու մասին որոշում: