Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Ստորագրվեց համատեղ հրաման


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 31-ին ստորագրել են համատեղ հրաման: Հրամանով նախատեսվում է ՀՀ պաշտպանության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին կից ստեղծել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն աջակցող աշխատանքային խումբ, աշխատանքային խմբի կանոնակարգ: Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ինչպես տեղեկացվում է՝ Հրամանի կատարումը վերահսկում են ՀՀ պաշտպանության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները: 

Աշխատանքային խմբի ստեղծման նախադրյալները դրվել են 2016թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած համատեղ հանդիպման ժամանակ:

«Մեր վերջին հանդիպումից հետո մանրամասն քննարկել ենք առաջադրված բոլոր խնդիրներն ու հարցադրումները: Կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք այս ընթացքում համատեղ իրականացվել են, ամուր հիմք են հանդիսացել զինծառայողների սոցիալական պաշտապանության ոլորտը նոր, ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելու համար»,- ասել նախարար Արտեմ Ասատրյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ կարևորում է առավել հրատապ լուծման կարիք ունեցող հարցերի համատեղ քննարկման ձևաչափը: «Ուզում եմ իմ գործընկերների կողմից ողջունել և կարևորել մեր համատեղ աշխատանքը: Մենք չափազանց կարևոր խնդիր ենք այսօր փորձում լուծել, ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից հետո զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրները փորձում ենք ինտեգրել ամբողջ հանրապետության սոցիալական համակարգին՝ զարգացման միտումներ ապահովելով»,- նշել է նախարար Սեյրան Օհանյանը: 

Հանդիպման ավարտին  նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին համատեղ երկրորդ հանդիպումը  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում անցկացնելու հրավերն ընդունելու և կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները քննարկելու համար:

 

 

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745