Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Ստորագրվեց համատեղ հրաման


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 31-ին ստորագրել են համատեղ հրաման: Հրամանով նախատեսվում է ՀՀ պաշտպանության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին կից ստեղծել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն աջակցող աշխատանքային խումբ, աշխատանքային խմբի կանոնակարգ: Այդ մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մանրամասն...

ՊՆ երեք բարձրաստիճան սպաներ ձերբակալվել են

«Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Մհեր Պապյանը եւ Արմեն Մարգարյանը,- Իրավաբան.net-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով,  այս երեք անձիք որպես կասկածյալներ ձերբակալվել են երկու տարբեր քրեական գործերով, որոնք հարուցված են անորակ ապրանքների ուռճացված գներով ձեռքբերման համար: Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով Մելս Չիլինգարյանն ազատվել է զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից: 

Աղբյուրը՝ http://iravaban.net/129040.html կայք

 

Հարգելի հայրենակիցներ, զինակիրներ, արիասիրտ մեր զինվորներ …

"Արժանապատիվ Սպա" ԻՍՀ կազմակերպությունը ի սրտե շնորհավորում է բոլորիդ մեր փառապանծ հաղթանակների կապակցությամբ: 

Շնորհավորում և խոնարհվում է Մեր հերոս պապերի ու հայրերի, արցախյան պատերազմի մասնակիցների, ազատամարտիկների, զինակիրների, ինչպես նաև այն երիտասարդ զինվորների առջև, որոնք այսօր զօր ու գիշեր, հակառակորդի կողմից արձակվող կրակահերթերի տակ պաշտպանում են մեր անդորրը, ապահովվում խաղաղ օրեր ու անամպ երկինք, այսօրվա հերոս զինվորների և զոհված այն տղաների առջև, որոնց շնորհիվ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կանխվեց և հետ շպրտվեց թշնամու առաջխաղացումը: Նրանց թափած արյունը աննպատակ չէ և, այլևս նրանց ռազմունակ ոգին միշտ կթևածի Հայրենյաց աշխարհում, նրանց սխրանքները կգրվեն նաև իրենց անմահ, լեգենդ դարձած պապերի ու հայրերի սխրագործությունների մասին պատմող հերոսագրքում: 

Փառք նրանց….

Շնորհավորում ենք մեր Հաղթանակները, մաղթում բոլորիդ լինել հոգով անկոտրուն, մարտունանկությամբ՝ անսասան և ուժեղ: Եվ թող հաղթական հաջողությունները միշտ ուղեկիցը լինեն մեր մարտունակ ու քաջարի զինվորներին:

"Արժանապատիվ Սպա" ԻՍՀԿ 

Ուշադրություն 2016 թվականի ամռանը զորակոչվող աշակերտներին և ուսանողներին

Картинки по запросу զինվորական նկարներՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 19–ի ՀՀ կառավարության թիվ 498–Ն որոշման 13–րդ կետում սահմանվել է. 

1) 2016 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

Մանրամասն...

Կոչ ուժային կառույցների ղեկավարներին…

«Արժանապատիվ Սպա» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպությունը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, մեկ ամիս ժամանակ է տալիս սթափվելու ուժային կառույցներում աշխատող այն սպաներին, որոնք այս օրհասական ժամանակահատվածում էլ շարունակում են արատավորել Հայ սպայի պատիվը և հեղինակությունը, որից հետո փաստերով կհրապարակվեն նման սպաների անունները, որոնք զբաղվում են կաշառակերությամբ, անբարոյականությամբ, հովանավորչությամբ, ինքնիրավչությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ և այլ արատավոր երևույթներով:

Խնդրում ենք ուժային կառույցների ղեկավարներին մեր կողմից հրապարակված փաստերը մանրակրկիտ ուսումնասիրել և տալ համապատասխան ընթացք:

«Արժանապատիվ Սպա» ԻՍՀԿ

 

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745