Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Հայ սպայի գլխավոր հարստությունը՝ Հայրենիքի և իր ժողովրդի նկատմամբ ազնիվ, արդարամիտ ու հայրենասեր լինելու բարոյական ներուժն է, որը ՆՐԱՆ հնարավորություն է տալիս առաջնայնության սկզբունքով արժանապատվությամբ պաշտպանելու, ծառայելու ոչ միայն իր Ազգին ու Պետությանը, այլև՝ աջակցելու իր ընտանիքին, իր  արյունակցին, իր ընկերոջը,  իր զինակրին….

Եվ առաջնորդվելով այս սկզբունքով, ուժային կառույցների մի խումբ համախոհ վետերաններ, նախկին և գործող սպաներ ձեռնամուխ եղան ստեղծելու «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիր Համագումարը տեղի ունեցավ 2013 թվականի ապրիլի  25-ին, որտեղ այսուհետ պիտի միավորվեն այն անձինք, ովքեր իրենց իրավունքների ընդհանրության հիման վրա պատրաստակամ են անշահախնդրորեն պաշտպանելու ոչ միայն իրենց, այլև՝ այլոց իրավունքներն ու շահերը, ծավալելու և իրականացնելու հանրօգուտ գործունեություն:

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Կազմակերպության ռազմավարությունը նպատակաուղղված է համախմբելու Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների վետերաններին, նախկին և գործող սպաներին, նրանց ընդհանուր շահերի ընդհանրացմանը, ներկայացմանը և պաշտպանությանը.

Կազմակերպության գործունեության նպատակները.

  • ուժային կառույցների վետերաններին, թոշակառուներին, նախկին և գործող սպաներին սոցիալական, կենցաղային, նյութական, առողջապահական, բարոյահոգեբանական խնդիրների լուծմանը և այդ պայմանների բարելավմանն աջակցում.
  • կարիքավոր վետերանների, զոհված, մահացած վետերանների ընտանիքների անդամներին՝ նյութական կարիքների, բնակարանային պայմանների բավարարմանը, երեխաների կրթության ու դաստիարակության կազմակերպմանը, երեխաների կրթական, առողջապահական, հոգեբանական և այլ խնդիրների լուծմանն աջակցում.
  • Կազմակերպության անդամների իրավական պաշտպանվածության ապահովում, նրանց իրավունքների պաշտպանություն և ներկայացում տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում.
  • մասնակցություն վետերանների իրավունքներին և շահերին առնչվող իրավական ակտերի մշակմանը.
  • մասնակցություն համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը.
  • ուժային կառույցների գործունեության բարելավմանն ու երիտասարդ կադրերի դաստիարակմանն աջակցում.
  • ուժային կառույցների ղեկավարության հետ միասին վետերանների ներուժի օգտագործման ուղղությունների ու ոլորտների մշակում և իրականացում:

Կազմակերպության գործունեության ուղղությունները՝

  • նմանատիպ այլ կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այդ մարմիններում հանդես գալու առաջարկություններով և նախագծերով՝ Կազմակերպության անդամների սոցիալ-տնտեսական, առողջապահական, իրավական պայմանների բարելավման նպատակով  համագործակցում.
  • երիտասարդ մասնագետներին փորձի փոխանցման, նրանց մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով սեմինարների, դասընթացների, հանդիպումների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում.
  • Կազմակերպության անդամների աջակցմանն ու զարգացմանն ուղղված նախագծերի և ծրագրերի մշակում և իրագործում.
  • բարեգործական միջոցառումների անցկացում.
  • աջակցություն վետերաններին աշխատանքի տեղավորման հարցերում:
#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745