Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Լիբանանում անցկացվեց UNIFIL-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հերթափոխի արարողությունը

Լիբանանում ՀՀ խաղաղապահներըՄայիսի 30-ին Լիբանանի հարավային Շամա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի զինավանում՝ UNIFIL-ի խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի կենտրոնակայանում, տեղի ունեցավ հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո հաղորդագրության համաձայն, արարողությունից առաջ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիին: Հանդիպմանը մասնակցում էին հայ խաղաղապահների 3-րդ և 4-րդ զորախմբերի հրամանատարները: Կայացած զրույցի ընթացքում Արտուրո Նիտտին ներկայացրեց առաքելության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները: Նա դրվատեց հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածությունը, կարգապահությունը և բազմազգ միջավայրում աշխատելու ունակությունները: Գեներալ Նիտտին առանձնահատուկ նշեց հայկական զորախմբի արագ ինտեգրման կարողությունը:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի կազմավորմանը, ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան լիարժեք գործառնական կարողությունների ձևավորմանը, Կոսովոյի ուժերին և Աֆղանստանի գործողություններին մասնակցության փորձառությանն առնչվող հարցերի: Զրուցակիցներն մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի խաղաղապահության զարգացման հեռանկարների, խաղաղապահության մանդատների շրջանակների ընդլայնման անհրաժեշտության շուրջ:

Պաշտոնական արարողության ժամանակ ծառայությունն ավարտող հայ խաղաղապահների 3-րդ զորախումբը լիազորությունները փոխանցեց Լիբանան ժամանած հաջորդ՝ 4-րդ զորախմբին: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան կենտրոնակայանի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտին, կենտրոնակայանի մարտական աջակցության գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ջուզեպպե Անեկկան և 

ՀՀ խաղաղպահ զորախմբերի հերթափոխի արարողությունը

Գեներալ Արտուրո Նիտտին շնորհակալության հայտնեց հայ խաղաղապահներին՝ բարեխիղճ և բարձր մակարդակով ծառայություն իրականացնելու համար, գնահատանքով խոսեց նրանց կարգապահության և ծառայողական պատրաստվածության մասին: Բրիգադի գեներալը շնորհավորեց տուն վերադարձող հայ խաղաղապահներին և բարի ծառայություն մաղթեց պարտականությունները ստանձնող նոր զորախմբին:

Պաշտոնական հանդիսությունը եզրափակվեց հայ խաղաղապահների 3-րդ զորախմբի զինծառայողների պարգևատրմամբ: Վերջիններիս հանձնվեցին ՄԱԿ-ի հատուկ մեդալներ` առաքելությունը հաջող ավարտելու կապակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչը, զինավանի սպայական անձնակազմը, կենտրոնակայանում առաքելություն իրականացնող այլ երկրների խաղաղապահներ:

Տեղեկանք. UNIFIL-ի Խաղաղապահ առաքելության արևմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիի հրամանատարության տակ գտնվող հատվածում ծառայում են 13 երկրների 3800 զինծառայողներ:

Աղբյուրը՝ Արտաքին գործերի նախարարության 

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745