Էլեկտրոնային թերթ 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Սահմանվել է զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքների բնակավորման կարգը

ՀՀ կառավարությունը օգոստոսի 9-ի նիստի ընթացքում որոշել է հաստատել հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը։
Որոշման նախագծին կից հրապարակվել է հավելված, որով հստակեցվում է այդ կարգը։ Որոշման կետերից մեկով նախատեսվում է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին հանձնարարել որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել մինչև ուժի մեջ մտնելը որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված և հաստատված կարգի պահանջներին համապատասխանող անձանց ցուցակները ներկայացնել ՀՀ ՊՆ-ին:

Բնակարանային ապահովումն իրականացվում է հետևյալ հաջորդական առաջնահերթությունը հաշվի առնելով.

զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ,
1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ,
2-րդ խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ,
3-րդ խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ։
Բնակարանային պայմանների բարելավման համար անձը դիմում է ներկայացնում իր բնակության վայրի համայնքի ղեկավարին՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Աջակցության չափը կախված է որոշում ընդունելու օրվա դրությամբ աջակցություն ստացող անձանց քանակից և հասանելիք սենյակների թվից`

1-սենյականոց բնակարան` միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու մարդուց բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին,
2-սենյականոց բնակարան` ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու մարդուց (բացի ամուսիններից) և երեք մարդուց բաղկացած ընտանիքին,
3-սենյականոց բնակարան` 4-5 մարդուց բաղկացած ընտանիքին,
4-սենյականոց բնակարան` 6 և ավելի մարդուց բաղկացած ընտանիքին,
մեկական 3-սենյականոց և 2-սենյականոց բնակարաններ` մինչև 18 տարեկան 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ ավելի վաղ ընդունած որոշումներից մեկով նախատեսվում էր ՀՀ ոստիկանության արտաբյուջետային ֆոնդից 3 մլրդ դրամ ուղղել ՊՆ կարիքների բավարարմանը, որի մի մասը՝ 1 մլրդ դրամ, ուղղվելու է զոհված և հաշմված զինծառայողների ընտանիքներին բնակարան հատկացնելու ծրագրին։

Աղբյուրը՝ http://razm.info

 

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745