Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Կայացավ առաջին նիստը


Փետրվարի 8-ին կայացավ «Արժանապատիվ սպա» իրավասոցիալական հասարակական կազմակերպության առաջին նիստը:

Նիստի բացման խոսքով հանդես եկավ Կազմակերպության նախագահ Զ.Սողոմոնյանը, որն անդամներին հակիրճ ներկայացրեց նորաստեղծ Կազմակերպության գործունեության ռազմավարությունն ու նպատակներ, անելիքներն ու տեսլականը, որոնք ուղղված են ուժային կառույցների վետերաններին, թոշակառուներին, մարտական գործողություններին մասնակցած նախկին և գործող սպաներին սոցիալ-իրավական, կենցաղային, առողջապահական խնդիրների լուծմանը և աջակցմանը, տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում այդ հիմնախնդիրների բարձրացմանն ու ներկայացմանը:

Մասնակիցները խոսեցին իրեն հուզող հիմնահարցերի շուրջ, քննարկեցին օրենքով նախատեսված այն արտոնությունների և սոցիալական երաշխիքների մասին, որոնք, նույնիսկ, մասնակիորեն չեն թեթևացնում իրենց սոցիալ-կենցաղային պայմանները: Անդրադարձան արցախյան պատերազմում մասնակցած և հաշմանդամ դարձած զինակից ընկերների հիմնախնդիրերին, շեշտելով, որ նրանք այսօր արժանի են պետության ուշադրության: 

Առաջարկվեց պետական ատյաններում բարձրացնել հետևյալ հարցերը. 

  • ուժային կառույցների վետերաների, թոշակառուների, նախկին և գործող սպաների, ազատամարտիկների և հաշմանդամների նկատմամբ լինի պետական աջակցություն, 
  • մշակվեն իրավասոցիալական, առողջապահական, կենցաղային հարցերի լուծման երաշխիքային մեխանիզմներ ու ծրագրեր, որոնք հնարավորություն կտա օրենսդրական դաշտում պաշտպանելու իրենց իրավունքներն ու շահերը,
  • բուժհաստատություններում և առողջարաններում անվճար բուժվելու հնարավորություն,
  • վերականգնելու այն պետական արտոնությունները, որոնք այսօր ՀՀ կառավարության մի շարք որոշումներով ուժը կորցված են ճանաչվել,
  • ՀՀ օրենքներում և իրավական այլ որոշումներում կատարվեն որոշակի փոփոխություններ՝ իրավասոցիալական պաշտպանության և սոցերաշխիքների ու արտոնությունների ապահովման ուղղությամբ,
  • Պետական և մասնավոր կառույցներում այդ կարգավիճակի մարդկանց համար ստեղծվեն աշխատատեղեր:
#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745