Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

ՍՊԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐՄԱՆՔԸ

     «Արժանապատիվ սպա» իրավասոցիալական հասարակական կազմակերպությունը սկզբունք էր որդեգրել քաղաքականությամբ չզբաղվելու, բայց մայիսի 1-ին ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստը լսելուց և հատկապես Գևորգ Կոստանյանի ելույթը լսելուց հետո առնվազն հայրենիքի դավաճան պետք է լինել, որպեսզի չարձագանքել: 

    Ափսոսանքով պետք է նշել, որ հայկական թատրոնն ի՜նչ մեծ դերասան է կորցրել: Փաշինյանին մեղադրում էր մասնագիտական պատրաստվածություն չունենալու համար: Գևո՛րգ Կոստանյան, մի մոռացիր, թե ինչպես հայրիկիդ փողերով ուսանողական աթոռից հայտնվեցիր արդարադատության փոխնախարարի աթոռին այն դեպքում, երբ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորել էիր դարձյալ հայրիկիդ փողերով և ոչ թե քո գիտելիքներով: Հարսանիքներում հանրապետության նախագահի կենացները խմելով ցույց էիր տալիս քո հավատարմությունը նախագահին: Բայց դու ի՞նչ հավատարիմ. դու քո հարազատ հորն ես դավաճանել: Հիշիր, վերջին անգամ ե՞րբ ես հորդ տեսել. ճանաչելով այդ մարդուն՝ կասկածում ենք, որ դու նրա որդին ես... Հավատալով քո դերասանությանը՝ նշանակեցին զինվորական դատախազ, պատկերացում չունենալով այդ աշխատանքից՝ կազմակերպեցիր կադրային ջարդ՝ շուրջդ հավաքելով դեղնակտուցների, օգտվելով պաշտոնական դիրքիցդ՝ ՊՆ մատակարարման բազմաթիվ բիզնեսներ խլեցիր և սկսեցիր անորակ ապրանքներով հեղեղել ՊՆ-ը, որի մասին ՊՆ բոլոր աշխատակիցները գիտեն: Թալանը հաջող իրականացնելուց հետո «փեսայի» միջոցով հասար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին: Գևո՛րգ Կոստանյան, դու երբևիցե մարդ քննե՞լ ես, որևէ քրեական գործի վարույթ ընդունե՞լ ես, որևէ մեղադրանք ինքնուրույն առաջադրե՞լ ես: Քո դատարկ մասնագիտական ունակությամբ ապականեցիր ամբողջ դատախազությունը՝ կադրային ջարդ կազմակերպելով, աշխատակիցները ծիծաղում էին վրադ՝ որպես դատախազությունից հեռու մարդու:

     Քաղաքի բոլոր սրճարաններում խոսում էին քո կաշառակերության մասին, ընդհուպ հագուստ մատակարարելուց մինչև քրեական գործերով շորթումների մասին: Այսօր պատահաբար հայտնվել ես պատգամավորի աթոռին, ո՞վ է քեզ ձայն տվել, նույնիսկ քո կինը քեզ ձայն չի տա: Դու ե՞ս խոսում մասնագիտական պատրաստվածության մասին: Որտեղ աշխատել ես, ծիծաղի առարկա ես եղել. քո դեղնակտուցները դիմացդ քեզ շողոքորթում էին, հետևիցդ հայհոյում ու ծիծաղում:

     «Արժանապատիվ սպա» հասարակական կազմակերպությունը չի կարող անտարբեր մնալ և լռել նման վայ գործիչների ելույթները լսելիս, մեկ օր շուտ էլ սրանից ու սրա նմաններից ազատվելը մեր ժողովրդի հաղթանակն է:

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀԿ Նախագահ,
գեներալ - լեյտենանտ Գագիկ Կոստանդյան

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745