Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
Մինչեւ ապրիլյան պատերազմ. ի՞նչ է արել պետությունը զոհված զինծառայողների համար
Ապրիլյան քառօրյա պատերազմը շատերը համարեցին աննախադեպ, շատերը փորձեցին զուգահեռներ անցկացնել 22 տարի առաջվա իրողությունների՝ պատերազմական գործողությունների հետ։ Ապրիլյան պատերազմը, սակայն, մի տեսակ ստվերեց մինչ այդ, վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, ժամանակ առ ժամանակ հնչող կրակոցներն ու զոհված զինծառայողներին ու խաղաղ բնակիչներին։ Իսկ այդ ամենը հենց ապրիլյան պատերազմի նախերգանքն էին, որից, ցավոք, հետեւություններ չարեցին Հայաստանի իշխանությունները։ «Հրապարակ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձել էր տեղեկանալ, թե վերջին տարիների ընթացքում՝ 2012 թվականից սկսած մինչ օրս, չհաշված քառօրյա պատերազմի օրերը, քանի՞ զոհ է ունեցել հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում։
ԼՂՀ-ում դրամական փոխհատուցման գործընթացը մեկնարկվել է
Ինչպես տեղեկանում ենք http://artsakhpress.am կայքից, հունիսի 8-ից ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից, կամավորական ԼՂՀ քաղաքացիներին ապրիլ ամսում զինվորական ծառայության մեջ փաստացի գտնվելու օրերի համար դրամական փոխհատուցման գործընթացը մեկնարկվել է: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը` մանրամասնելով, որ այսօրվա դրությամբ դրամական փոխհատուցման տրամադրման գործընթացը «Արցախփոստ»-ի մասնաճյուղերի միջոցով սկսվել և շարունակվում է հանրապետության բոլոր շրջաններում և Ստեփանակերտում` բացառությամբ Մարտունու շրջանի: Նախարարի խոսքով` եթե չնախատեսված խնդիրներ չլինեն` Մարտունու շրջանում հաշվառված կամավորականների դրամական փոխհատուցման գործընթացը կմեկնարկի վաղը:
ՊՆ պարզաբանումը՝ ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունից պատասխանել են ՍիվիլՆեթի հարցերին՝ կապված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հակաօդային պաշտպանության համակարգում (ՀՕՊ) Հայաստանի ընդգրկվելու հետ:
Մտավախություն կա, որ ՀԱՊԿ ՀՕՊ համակարգում ընդգրկվելու դեպքում, որտեղ առաջնային դերակատարություն ունի Ռուսաստանը, Հայաստանը իր ՀՕՊ սովերենությունը զիջում է ռազմավարական դաշնակցին: Այդպիսիով, վերջինս է որոշում կայացնելու՝ որ երկրից պաշտպանվելու համար օգտագործել կամ չօգտագործել: Արդյոք հիմնավորվա՞ծ են այդ մտավախությունները և որքանով ենք մենք զրկվում ՀՕՊ համակարգը աշխատեցնելու մասով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից:
-«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:
Հայկական ընկերությունը ռազմական սարքեր է արտադրում Հայաստանի ու արտասահմանի համար
Ի՞նչ առավելություններ ունեն հայկական արտադրության ռազմական նշանակության սարքերը, և ո՞ր երկրների համար է հայկական ընկերությունը արտադրում ռազմական սարքեր ու տեխնոլոգիաներ: Այս մասին ittrend.am-ը զրուցել է Astromaps ընկերության տնօրեն Արամ Եդիգարյանի հետ:
2009թ. հիմնադրված Astromaps-ը, որը մշակում է ռազմական նշանակության հատուկ սարքեր, արդեն համագործակցում է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ, որի պատվերը կիրականացնի այս տարվա ընթացքում: Ընկերությունը ստեղծել է ուղղաթիռների արդիականացման, սահմանային տեսահսկման բազմաֆունկցիոնալ համակարգեր:
Ձեր ընկերության արտադրած ո՞ր սարքերն է այժմ կիրառում Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Կա պայմանագիր նախարարության հետ, որի հիման վրա արդեն 4 տարի է աշխատում ենք և շուտով կվերջացնենք ու կհանձնենք աշխատանքը: Այն կապված է ուղղաթիռների արդիականացման հետ: Մենք նախարարությանն առաջարկել ենք նաև հակադիվերսիոն դիտարկման սարքերի մշակում, և մեծ հավանականություն կա, որ կստանանք նաև այդ պատվերը:
Ի՞նչ ռազմական խնդիրներ կարող են լուծել Astromaps-ի սարքերը:
Մեր առջև եթե դրվում է որևէ խնդիր, մենք դա լուծում ենք, դա կլինի օպտիկայի, էլեկտրոնիկայի, էլեկտրամեխանիկայի, օպտիկամեխանիկայի և այլ ոլորտի խնդիր: Մեր աշխատակիցները մարդիկ են, ովքեր խորհրդային շրջանում աշխատել են տիեզերական և ռազմական-տիեզերական տարբեր ծրագրերի վրա և նրանց հեղինակած սարքերը կիրառվել են տիեզերքում: Այսինքն` մենք կարող են նույնիսկ այդ մակարդակի խնդիրներ լուծել:
Ո՞րն է ծածուկ ծառայությունը
Ինչպես տեղեկանում ենք iravaban.net կայքից, Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին N 1769-Ն որոշման համաձայն ծածուկ ծառայություն է դիտարկվում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային այն ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով, որոնք, շարժման մեջ գտնվելով տրանսպորտային հոսքերում, տեսանկարահանման և (կամ) լուսանկարահանման միջոցով ամրագրում են թույլ տրված խախտումները և ծառայության ավարտից հետո այդ տվյալները փոխանցում շարային ստորաբաժանման հերթապահ մաս կամ հրամանատարի:
Աղբյուրը՝ Իրավաբան.net