Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Հայկական ընկերությունը ռազմական սարքեր է արտադրում Հայաստանի ու արտասահմանի համար

Հայկական ընկերությունը ռազմական սարքեր է արտադրում Հայաստանի ու արտասահմանի համարԻ՞նչ առավելություններ ունեն հայկական արտադրության ռազմական նշանակության սարքերը, և ո՞ր երկրների համար է հայկական ընկերությունը արտադրում ռազմական սարքեր ու տեխնոլոգիաներ: Այս մասին ittrend.am-ը զրուցել է Astromaps ընկերության տնօրեն Արամ Եդիգարյանի հետ:

2009թ. հիմնադրված Astromaps-ը, որը մշակում է ռազմական նշանակության հատուկ սարքեր, արդեն համագործակցում է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ, որի պատվերը կիրականացնի այս տարվա ընթացքում: Ընկերությունը ստեղծել է ուղղաթիռների արդիականացման, սահմանային տեսահսկման բազմաֆունկցիոնալ համակարգեր:

Ձեր ընկերության արտադրած ո՞ր սարքերն է այժմ կիրառում Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Կա պայմանագիր նախարարության հետ, որի հիման վրա արդեն 4 տարի է աշխատում ենք և շուտով կվերջացնենք ու կհանձնենք աշխատանքը: Այն կապված է ուղղաթիռների արդիականացման հետ: Մենք նախարարությանն առաջարկել ենք նաև հակադիվերսիոն դիտարկման սարքերի մշակում, և մեծ հավանականություն կա, որ կստանանք նաև այդ պատվերը:

Ի՞նչ ռազմական խնդիրներ կարող են լուծել Astromaps-ի սարքերը:

Մեր առջև եթե դրվում է որևէ խնդիր, մենք դա լուծում ենք, դա կլինի օպտիկայի, էլեկտրոնիկայի, էլեկտրամեխանիկայի, օպտիկամեխանիկայի և այլ ոլորտի խնդիր: Մեր աշխատակիցները մարդիկ են, ովքեր խորհրդային շրջանում աշխատել են տիեզերական և ռազմական-տիեզերական տարբեր ծրագրերի վրա և նրանց հեղինակած սարքերը կիրառվել են տիեզերքում: Այսինքն` մենք կարող են նույնիսկ այդ մակարդակի խնդիրներ լուծել:

Արդյո՞ք կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում արտադրված ժամանակակից ռազմական տեխնիկայով և սարքավորումներով:

Բացառությամբ Պաշտպանության նախարարության, պետական այլ կառույցներ որևէ առաջարկ ու հետաքրքրվածություն չեն ցուցաբերել: Այժմ սերտորեն համագործակցում ենք ԻՏՁՄ-ի հետ և մեր շփումը բոլոր պետական կառույցների հետ տեղի է ունենում նրանց միջոցով, և մինչև այժմ որևէ առաջարկ կամ քննարկում կառավարության և Astromaps-ի միջև չի եղել:

Ընկերությանը արտադրանքը պահանջարկ ունի՞ արտերկրում, ո՞ր երկրներն են օգտվում ձեր լուծումներից:

Հարավային Կորեա, Իրան, որոշ Եվրոպական երկրներ և ՌԴ, այս երկրները հետաքրքրված են, սակայն գործակցությունը դեռևս գտնվում է նախաբանակցային փուլում: Հնարավոր է` նաև աշխատենք որոշ մասնավոր կազմակերպությունների և անհատների հետ:

Որն է ձեր արտադրանքի առավելությունը մրցակիցների նկատմամբ` որակը, գինը…:

Հարավային Կորեայի մեր գործընկերներին զգուշացրել էինք, որ այն նույն արտադրանքը, որը ունենք մենք, հնարավոր է մոտ երկու-երեք անգամ ավելի ցածր գներով պատվիրել Չինաստանից: Սակայն ասացին, որ ուսումնասիրել են մեր արտադրանքը և ցանկանում են հենց մեզնից գնել այդ տեխնիկան: Այս դեպքում, հավանաբար, մեր առավելությունը որակն է, կարևոր է նաև այն, որ մեր արտադրանքն ավելի մատչելի է եվրոպական արտադրանքից, որին չի զիջում որակով:

Մենք շուկայում աշխատում ենք զբաղեցնել այնպիսի, որտեղ չկա զանգվա ածային սպառման արտադրանքի պահանջարկ, քանի որ այդ մասով ոչ մի պետություն և ընկերություն չի կարող մրցակցել չինական արտադրանքի հետ, իսկ այնտեղ, որտեղ կա հատուկ պատվերով արտադրանքի պահանջարկ, մենք աշխատում ենք:

Պատմեք ձեր արտադրած գիրոկայունացված օպտիկա-էլեկտրոնային համակարգի (A01) մասին, ի՞նչ է այն:

Վերոնշյալ համակարգը ներառում է տարբեր ռազմական տեղորոշման սարքեր (սարքերի անունները չեն նշվում` ելնելով տեղեկատվական անվտանգության նկատառումներից), որոնք տեղադրվում են ուղղաթիռի վրա, ինչը հնարավորություն է տալիս ուղղաթիռը ղեկավարողին հեշտությամբ տեսնել իր տեսադաշտը` մինչև մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանում ռազմական տեխնիկայի արտադրությունը, կա՞ արդյոք արտադրություն այնտեղ, ի՞նչ որակ են նրանք ապահովում:

Ադրբեջանում դեռևս չկա այնպիսի արտադրություն, որով զբաղվում են հենց ադրբեջանցիները: Կան որոշ գործարաններ, որոնք արտադրում են ռազմական սարքեր, սակայն այնտեղ աշխատում են Իսրայելից և Թուրքիայից ժամանած, պայմանագրային հիմունքներով աշխատող մասնագետներ, սակայն այս ամենում նկատվում է իրենց զարգացման պոտենցիալը, քանի որ այն, ինչ որ այսօր անում են այլ երկրների մասնագետները, մի քանի տարի անց հնարավոր է` կարողանան անել նաև հենց ադրբեջանցի մասնագետները, հատկապես երբ նրանք չունեն ֆինանսավորման խնդիր:

Անդրադառնալով հայտնի դարձած իսրայելական ռազմական արտադրությանը` հնարավո՞ր է արդյոք Հայաստանում նույնպես նման արդյունքի հասնել:

Իրականում չունենք գիտական և ռազմական պոտենցիալի պակաս: Ասեմ ավելին, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը, ռազմական արդյունաբերության ոլորտում հայ մասնագետների բազմաթիվ փորձեր և մշակումներ հրեաները հաջողացրին տանել Իսրայել, ինչը նույնպես լուրջ գործոն հանդիսացավ իսրայելական ռազմական ոլորտի զարգացման համար:

Մեր խնդիրների շարքում կարող եմ նշել պետական ուշադրության պակասի հարցը. կան բազմաթիվ հարցեր, որոնք իրականում հասկանալի են , պարզ ու հեշտ լուծելի, սակայն իրավական և տնտեսական դաշտում դրանք դառնում են բյուրոկրատական քաշքշուկի պատճառ:

Ի՞նչ ունենք մենք հակադրելու Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մասով և ի՞նչ է մեզ պակասում:

Տեխնիկական առումով ցանկացած զենքի և տեխնիկայի հակազդման մեխանիզմներ ամբողջ աշխարհում ստեղծվում են տվյալ զենքի ի հայտ գալուց ընդամենը մի քանի ամիս անց: Մենք նույնպես ունենք նման զինատեսակներ ստեղծելու պոտենցիալ, սակայն խնդիրն այն է, որ մենք մտածում ենք որևէ գաղափարի շուրջ, մշակում ենք այն, սակայն հետո հասկանում ենք, որ դա հնարավոր չի ստեղծել այստեղ, քանի որ բացակայում են շատ տեխնոլոգիաներ, հաստոցներ և այլն:

Այնպես որ այս խնդիրների մասին պետք է մտածել հիմա, քանի որ տեսականորեն հնարավոր է ստեղծել ցանկացած հակազենք:

Նյութի աղբյուրը՝ http://ittrend.am

 

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745