Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
Մինչեւ ապրիլյան պատերազմ. ի՞նչ է արել պետությունը զոհված զինծառայողների համար
Ապրիլյան քառօրյա պատերազմը շատերը համարեցին աննախադեպ, շատերը փորձեցին զուգահեռներ անցկացնել 22 տարի առաջվա իրողությունների՝ պատերազմական գործողությունների հետ։ Ապրիլյան պատերազմը, սակայն, մի տեսակ ստվերեց մինչ այդ, վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, ժամանակ առ ժամանակ հնչող կրակոցներն ու զոհված զինծառայողներին ու խաղաղ բնակիչներին։ Իսկ այդ ամենը հենց ապրիլյան պատերազմի նախերգանքն էին, որից, ցավոք, հետեւություններ չարեցին Հայաստանի իշխանությունները։ «Հրապարակ» օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից փորձել էր տեղեկանալ, թե վերջին տարիների ընթացքում՝ 2012 թվականից սկսած մինչ օրս, չհաշված քառօրյա պատերազմի օրերը, քանի՞ զոհ է ունեցել հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում։
Հետաքրքրվել էինք նաեւ, թե պետության կողմից ի՞նչ փոխհատուցում է տրվել նրանց ընտանիքներին։ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը, արձագանքելով մեր հարցմանը, մեզ է ուղարկել մի ծավալուն գրություն-պատասխան, որն ավելի շատ հաշվետվություն է հիշեցնում։ Վկայակոչելով «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը՝ ՊՆ-ից մեզ պատասխանել են հետեւյալը. «Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաեւ դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները՝ ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի՝ պայմանավորված ռազմաքաղաքական եւ օպերատիվ իրադրության փոփոխությամբ», համարվում են պետական եւ ծառայողական գաղտնիք, եւ որ այն կարող է տրամադրվել բացառապես «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 17-րդ եւ 20-րդ հոդվածներով սահմանված պահանջներին համապատասխան։ Մեր երկրորդ հարցին ի պատասխան՝ ՊՆ-ից հիշեցրել են, որ յուրաքանչյուր զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման եւ տեղադրման, հուղարկավորության հետ կապված ծախսերի փոխհատուցում, ինչպես նաեւ հատկացվում է միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումար։ Պարզվում է, որ ՀՀ կառավարության 1997թ. որոշմամբ՝ 2012 թվականից մինչ օրս յուրաքանչյուր զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին հատկացվել է գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման եւ տեղադրման հետ կապված 1.400.000 (մեկ միլիոն չորս հարյուր հազար) դրամ գումար (բացառությամբ «Եռաբլուր» պանթեոնում եւ այլ քաղաքների եղբայրական գերեզմանոցներում հուղարկավորվածների, քանի որ այդ աշխատանքներն իրականացվում են պետական միջոցների հաշվին), հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցման նախատեսված 700.000 (յոթ հարյուր հազար) դրամ գումարը։ Պարզվում է նաեւ, որ դեռեւս հեռավոր 2000թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ՝ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին հատկացվում է միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումար։ Եվ մինչեւ ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 19-ի որոշման ուժի մեջ մտնելը ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների, ինչպես նաեւ մարտական հերթապահության եւ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքում հատկացվում է 735.000 (յոթ հարյուր երեսունհինգ հազար) դրամ, իսկ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում՝ 367.500 (երեք հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ։ Իսկ ահա, ըստ ՊՆ-ի, 2012թ. հուլիսի 19-ի որոշմամբ միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները սահմանվել են համապատասխանաբար՝ 910.000 (ինը հարյուր տաս հազար) եւ 455.000 (չորս հարյուր հիսունհինգ հազար) դրամ։ 2015թ. հուլիսի 23-ին էլ, պարզվում է, որ ՀՀ կառավարությունը կայացրել է մեկ այլ որոշում, որի համաձայն՝ միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները սահմանվել են 2.000.000 (երկու միլիոն) եւ 1.000.000 (մեկ միլիոն) դրամի չափով։ «ՀՀ օրենսդրությամբ տվյալ ժամանակահատվածի համար նախատեսված գումարները տրամադրվել են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին»,- վստահեցնում են ՊՆ-ից։ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար էլ անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակարանային կարիքավոր ճանաչված թվով 16 զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին։ Այդ 16 ընտանիքներն էլ բաշխվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի մեջ. 10 ընտանիքի բնակարան ձեռք բերելու նպատակով ՊՆ-ն է անհատույց պետական աջակցություն տրամադրել, 6 ընտանիքի՝ Երեւանի քաղաքապետարանը։
Նյութի աղբյուրը ` hraparak.am