Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
Բազմիցս շատ քաղաքացիներ դիմել են մեզ՝ հետաքրքրվելով թե ինչ արտոնություններ, իրավունքներ և սոցիալական երաշիքներ ունեն զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներըը:
Հաշվի առնելով, որ շատերը այդ մասին տեղեկացված չեն և ընդառաջ գնալով քաղաքացիների խնդրադրումը, Ձեզ ենք ներկայացնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության կողմից տրամադրած տեղեկությունը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով www.mil.am
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»: Հետևելով լրատվությանը և զարգացող իրադարձություններին, բացարձակապես չենք զարմանում, քանի որ իրավիճակն այն է, ինչին վաղուց սպասում էինք, մտածելով, որ վաղ թե ուշ գալու է հատուցման ժամանակը: Երբ փորձում էիր բարձրաձայնել տեղի ունեցող անարդարության, կոռուպցիայի և անառողջ մթնոլորտի մասին, հայտնվում էիր «սև ցուցակում» ու դառնում կառույցի ղեկավարի աչքի փուշը:
Վերջին օրերի հանցագործությունների բացահայտումներից Հայաստանի քաղաքացիները ոգևորության մեջ են և սպասում են, թե երբ է հասնելու կառույցների ղեկավարներին պատժելու հերթը: Այն յուրացումները, որ կատարվել են ԱԻՆ-ում 2015-2018թթ., յուրացումների ընդամենը մի մասն են: Իսկ ինչու՞ չեն ստուգում նախորդող տարիները, չէ որ այս ձեռագիրը դեռ շատ վաղուց է գալիս, և այս հանցագործությունը, ներկայումս, ինչու՞ լայն հրապարակում չի ստանում: Մի՞թե հանցագործություն է կատարել ԱԻՆ-ի աշխատակազմի ղեկավարը և այդ մասին տեղյակ չի եղել կառույցի ղեկավարը. եթե «իրոք» տեղյակ չի եղել, ապա նա իր տեղում չի եղել:
Սրտի անվճար ստենտավորում. ովքեր կարող են օգտվել պետպատվերի ծրագրից
ՀՀ-ում ներկայում սրտի անվճար և արտոնյալ վիրահատություններն իրականացվում են բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված ( 36 և ավելի անապահովության միավոր ունեցող ) անձանց, սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին:
Հաշվի առնելով մեր երկրում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը, նշված դեպքերով մահացության 48% ցուցանիշը և ծառայության բարձր պահանջարկը` Կառավարությունը ձեռնամուխ եղավ անվճար վիրահատությունների կարիք ունեցող քաղաքացիների համար նոր կարգ մշակել։
2015-ի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկեց «Կյանք փրկող» անվանումը ստացած մի նոր ծրագիր, որի շնոհիվ արդեն հնարավոր է սրտի անվճար և/կամ արտոնյալ սկզբունքով վիրահատություններ իրականացնել նաև դրա իրավունք չունեցող անձանց համար : Այս նպատակով բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվող գումարները հնարավորություն տվեցին տարեկան վիրահատել կամ ինչպես ծրագրի անվանումը կհուշի՝ փկրել շուրջ 1200 անձանց կյանք՝ օգտագործելով 1 ոչ դեղապատ ստենտ։
Նախորդ տարիներին ԱՆ-ի հետ «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» բյուջետային ծրագիր շրջանակներում բուժսպասարկման ծառայությունների պետպատվերի պայմանագիր ունեցել են թվով 10-ը բուժհաստատություներ ՝Երևանում և 2 -ը մարզերում՝
- «Նորք Մարաշ»
- «Աստղիկ »
- «Էրեբունի»
- «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության» կենտրոն
- «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոն
- «Արամյանց բժշկական կենտրոն»
- «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց
- «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն
- «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ
- «Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն»
Կառավարությունն անցած տարի օգոստոսին վերանայեց ստենտավորման ծառայությունների շուկայական գները և արհեստականորեն ուռճացված գներն իջեցվեցին մինչև 40%-ով։ Մեկ դեղապատ ստենտի տեղադրման արժեքն այսօր կազմում է 1 մլն 200 հազար դրամ՝ նախկին 1 մլն 500 հազար դրամի փոխարեն: Սա նշանակում է, որ բյուջետային ծրագրի շրջանակներում 2017-ից սկսած գործող նոր գնացուցակի համաձայն՝ նախատեսվում է սպասարկել անհամեմատ ավելի մեծաքանակ վիրահատություններ՝ Երևանում և մարզերում։...
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
2015 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարությունը իր1456-Ն որոշմամբ սահմանեց ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների պարենային ապահովության կարգը (սննդակարգը): Հաշվի առնելով Զինված ուժերի և ոստիկանության շուրջ վերջին շրջանում առկա հանրային քննարկումները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության դատին է ներկայացնում ծառայողների սննդակարգերը:
Ստորև ներկայացնում ենք նշված 4 ուժային կառույցների ծառայողների սննդակարգերը:
Յուրաքանչյուր բամբասանք ներկայացնում է իրենից կա՛մ չարասրտություն, կա՛մ թուլամտություն...
Ֆեյսբուքյան էջերում արդեն հայտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության արժանապատիվ և ազնիվ սպաներին վարկաբեկող նյութեր դրանով փորձելով լարվածություն ստեղծել Պաշտպանության նախարարության ղեկավարման գործընթացում և ղեկավար կազմում կասկածանք սերմանել մեկը մյուսի նկատմամբ, այս անգամ թիրախ էր դարձել ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը. որին ճանաչում եմ շուրջ 20 տարի: Վերջինս Ռուսաստանի Դաշնությունում ստանալով մասնագիտական կրթություն, թողնելով բարձր վարձատրվող սպայական աշխատանքը, վերադարձավ Հայրենիք: Հայկական բանակի կազմավորման աոաջին իսկ օրերից լծվեց աշխատանքով, լինելով լուրջ, բանիմաց մասնագետ, ներքևի օղակներից մինչև իրային ծառայության վերջին օղակը, կարողացավ ճիշտ կազմակերպել իրեն վստահված աշխատանքները: Իր աշխատանքային գործունեության ընթացքում հայտնի դարձավ որպես գործիմաց, սկզբունքային և օբյեկտիվ սպա, անկաշաո մարդ և պետական մտածելակերպի տեր անձնավորություն: Երանի այսօր մեր սպայական կազմում շատ լինեին նմանատիպ գիտակ, խելացի և սկզբունքային աշխատակիցներ: