Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
Յուրաքանչյուր բամբասանք ներկայացնում է իրենից կա՛մ չարասրտություն, կա՛մ թուլամտություն...
Ֆեյսբուքյան էջերում արդեն հայտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության արժանապատիվ և ազնիվ սպաներին վարկաբեկող նյութեր դրանով փորձելով լարվածություն ստեղծել Պաշտպանության նախարարության ղեկավարման գործընթացում և ղեկավար կազմում կասկածանք սերմանել մեկը մյուսի նկատմամբ, այս անգամ թիրախ էր դարձել ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը. որին ճանաչում եմ շուրջ 20 տարի: Վերջինս Ռուսաստանի Դաշնությունում ստանալով մասնագիտական կրթություն, թողնելով բարձր վարձատրվող սպայական աշխատանքը, վերադարձավ Հայրենիք: Հայկական բանակի կազմավորման աոաջին իսկ օրերից լծվեց աշխատանքով, լինելով լուրջ, բանիմաց մասնագետ, ներքևի օղակներից մինչև իրային ծառայության վերջին օղակը, կարողացավ ճիշտ կազմակերպել իրեն վստահված աշխատանքները: Իր աշխատանքային գործունեության ընթացքում հայտնի դարձավ որպես գործիմաց, սկզբունքային և օբյեկտիվ սպա, անկաշաո մարդ և պետական մտածելակերպի տեր անձնավորություն: Երանի այսօր մեր սպայական կազմում շատ լինեին նմանատիպ գիտակ, խելացի և սկզբունքային աշխատակիցներ:
Ինչ վերաբերում է այն բարբաջանքներին ու չարախոսություններին, որ իբր շքեղ տուն ունի և այն ապահովված է թանկարժեք վերելակով, հերհյուրանք է, այս տեղեկատվությունը հրամցնողը պետք է լավ գիտենար, որ վերջինիս եղբայրները Մոսկվա քաղաքում բնակվող մեծահարուստ հայերից են և, զարմանալի չէ, որ հայ սպան կարող է լավ տուն ունենալ: Մեր թշնամուն կեղծ և վարկաբեկող ինֆորմացիա տրամադրողը ոչ այլ ոք է, քան գնդապետ Յոլչյանի կողմից պատժված հերթական անորակ ապրանք մատակարարելու փորձ կատարած անձը, որին դրդել են նախանձով լցված աշխատանքային ընկերները, փորձելով վերջինիս զրկել հերթական կոչումից:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պետք է հպարտանա նման գործիմաց, սկզբունքային, անկաշառ սպայով և շատ սպաներ պետք է գնդապետ Յոլչյանից սովորեն, թե ինչպիսին պիտի լինի արժանապատիվ սպան:
Այս անգամ էլ մեր թշնամու գործակալներին չհաջողվեց արդյունքի հասնել, քանի որ գնդապետ Յոլչյանին ճանաչողները հաստատ համոզված են, որ նրա դեմ ուղղված բանսարկությունը կեղծիք է և թշնամանք, իսկ կարծիք հայտնողներին կխնդրեի բանակի հետ կապված ցանկացած հարցում չշտապել ենթադրություն անելուց, այլ ճշտել և նոր կարծիք հայտնել, իսկ յուրաքանչյուր սխալ տեղեկության դեպքում մենք օգնում ենք մեր թշնամուն:
«Արժանապատիվ Սպա» ԻՍՀԿ նախագահ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Կոստանդյան