Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐԻ

Թիվ 1 ընտրատարածք` ՀՎԿ Ավանի տարածքային կառույց. Անկուսակցական
«Արժանապատիվ սպա» ԻՍՀԿ նախագահ.

Ելնելով պետությունում առկա հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտում տիրող անառողջ մթնոլորտից, ժողովրդի ծանր սոցիալ-կենցաղային ապրելակերպից, ինչպես նաև` իմ համախոհների, զինակիր ընկերների, «Արժանապատիվ Սպա» ԻՍՀԿ-ի անդամների շահերից և գաղափարներից, իմ թեկնածությունն առաջադրելով 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունում, որպես սպա, Հայրենիքիս նվիրյալ զավակ, նաև որպես միջնորդ, վստահված անձ, միտված եմ հանդես գալու Ազգային ժողովում, Կառավարությունում, վերին ատյաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, անկանխակալ ու անաչառ պայքարելու և պաշտպանելու բնակչության շահերն ու այլոց իրավունքները, բարձրաձայնելու ու հանրությանը ներկայացնելու նրանց առաջ ծառացած հիմնախնդիրները:

Ստանձնելով մեծ պատասխանատվություն, գործելու եմ միայն ի նպաստ ժողովրդի բարօրության, նրանց ընդհանուր շահերի ընդհանրացման, իրավական պաշտպանվածության, իրավունքների պաշտպանության, նրանց սոցիալական, կենցաղային, նյութական, առողջապահական, բնակարանային պայմանների, բարոյահոգեբանական հիմնախնդիրների լուծման ու բարելավման, երեխաների կրթական, առողջապահական, հոգեբանական աջակցման:

Անցնելու եմ բավական դժվար ու երկար ճանապարհ, հուսալով, որ առաջիկա Ազգային ժողովի ընտրություններում, անցնելու դեպքում, կկարողանամ վերականգնել ժողովրդի հավատը իշխանության նկատմամբ, արդարացնել ինձ վաստահված անձանց հույսերն ու ակնկալիքները:

 

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու

Այս հարցը միշտ հուզել է մեզ, բայց լուծումը դեռ չենք գտել:

Картинки по запросу անկախՀայկ Նահապետը հաղթեց Բելին և կարծես, թե անկախացանք, սակայն շուտով մժեղի պես, մեր երկիրն արշավեցին արաբ, սելջուկ, պարսիկ, թաթար և ապրելը կրկին դարձավ նախկինից էլ վատ ու «բեթար»:
Տիգրան Մեծը միավորեց մեր երկիրն ու այն հասցրեց ծովից ծով, բայց միաբան մենք չեղանք, հալածվեցինք, քայքայվեցինք ու կրկին մեր Հայոց երկրում տիրեց ջարդ, գաղթ, հիվանդություն,ցուրտ, խավար, սով: Պայքարեցին երկրի համար մեր քաջարի Սպարապետները, Դավիթ Բեկն ու Անդրանիկը, բայց երկար չտևեց հաջողությունը, թուրքն իրականցրեց Ցեղասպանությունը:

Հետո բռնեցինք լենինյան ուղին, բայց շուտով այն էլ հանձնեցինք հողին: Ապա սկսվեց ազատագրման և անկախացման շարժման ալիքը և թվում էր, թե մոտ է մեր պայծառ կյանքի գալիքը: Բայց ապաշնորհ, գռփող, թալանող մարդկանց պատճառով կրկին մեր երկրում տիրեց ցուրտն ու սովը:

Հիմա էլ սկսվել է նոր ընտրություններ ու չգիտենք ու՞մ պետք է հետևել: Երկիրը կանգնած է պատերազմի շեմին, պետք է տեր կանգնենք Հայոց աշխարհին և անկախացած հերոս Արցախին: Կրկին ծագել է միևնույն հարցը, թե երբենք, իրոք, մենք լավ ապրելու և դրա համար ու՞մ ենք ընտրելու: Պետք է պայքարի մեր նոր սերունդը, որ իրականանա մեր երազանքը և հայկական մեծ վերածնունդը:

Հեղինակ` Աննա Կոստանդյան
17 տարեկան

 

 

 

Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Ըստ ՀՀ կառավարության, 2016 թվականի ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտումից (Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններից) ելնելով, ինչպես նաև հետագայում հակառակորդի կողմից հնարավոր նախահարձակ գործողություններով պայմանավորված՝ աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության համար իրավական հիմքերի ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխարհազորայինների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում)՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում:

Մանրամասն...

Սահմանվել է կամավորականների սոցիալական պաշտպանության իրականացման կարգը

Սահմանվել է կամավորականների սոցիալական պաշտպանության իրականացման կարգըՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ 02.06.2016թ. ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Որոշմամբ սահմանվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտման հետևանքով տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողությունների շրջան մեկնած՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց (կամավորականներ) սոցիալական պաշտպանության իրականացման կարգը: Մասնավորապես՝...

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

kodeks2Պատիվը մարդու բարձրագույն արժեքն է: Մարդու պատվի հասկացությունը ձևավորվում է անանցանելի արժեքներից, նրանցից որոնք փոփոխվող են, և նրանցից, որոնք բնորոշ են առանձին անհատին և ժողովրդին, որպես կոլեկտիվ անհատի: Ոչ մի վարքականոն չի կարող ընդգրկել պատվի բոլոր կողմերը և դրսևորումները կամ լինել սահմանափակված որոշակի կետերի քանակով:

Պատվի վարքականոնը Ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մասն է:

Վարքականոնում պատվի կատեգորիան անքակտելիորեն կապված է բարոյականության, բարոյախոսության, խղճի, արժանապատվության հետ և հանդես է գալիս որպես մարդու բնույթի խոր  առանձնահատկություններից մեկը: Եթե բարոյականությունը և բարոյախոսությունը միաժամանակ հանդես են գալիս և որպես սոցիալական և որպես մարդուն բնորոշ երևույթներ, որպես ոգեղենության ու մշակույթի արտահայտություն, ապա պատիվը մարդու հատկությունների ավելի հին և հիմնարար շերտ է և որոշ չափով  արտացոլում է մարդու անհատականության սոցիալ-կենսաբանական հատկությունները: Խիղճ - պատիվ - արժանապատվություն - բարոյականություն - բարոյախոսություն շղթայում պատիվը խղճի՝ ի վերուստ տրված, անտեսանելի ապաքինության տեսանելի արտաքին արտացոլումն է:..

Մանրամասն...

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745