Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
Եթե պլանավորում եք քթի էսթետիկ կամ պլաստիկ վիրահատություն
21-րդ դարում կոսմետիկ վիրաբուժությունը շարունակում է օր օրի ավելի մեծ պահանջարկ վայելել և փոփոխվել։ Անվերջ գեղեցկության հետևից սլացողների կարծիքը, թե ինչպիսին պետք է լինի իդեալական դեմքը, վերջին տասնամյակում շատ է փոխվել։ Քսան տարի առաջ վիրաբուժների և կոսմետոլոգների ստեղծած փոքր կամ բարձրացված քթերը այլևս ցանկալի չեն, հիմա ռինոպլաստիկայի սիրահարները պահանջում են ավելի գեղագիտական և գրավիչ արդյունքներ։
Նարինե Սահակյանը 18 տարեկան էր, երբ կատարեց քթի պլաստիկ վիրահատություն, ավելի գեղեցիկ տեսք ունենալու նպատակով, բայց սպասելիքները այնքան էլ չարդարացվեցին և ավելի գեղեցկացնելու ձգտումը գնալով մեծացավ, «Ես պատկերացնում էի, որ վիրահատությունից հետո ամբողջովին դեմքս կփոխվի, ավելի գեղեցիկ և արտահայտիչ կլինի, բայց ամբողջովին չարդարացան սպասելիքներս, իսկ կրկին անգամ վիրահատվելուց էլ արդեն վախենում են»։
Այսօր ժամանակակից կոսմետոլոգիան կարող է բավարարել յուրաքանչյուր քմահաճ հաճախորդի՝ դարձնելով իր հավերժ գերին։ Երևանում արդեն մեծ տարածում ունի է նաև էսթետիկ ռինոպլաստիկան, որի մասնագետներից մեկը կոսմետոլոգ՝ Արգինե Դավթյանն է։ Նա առաջարկում է քթի էսթետիկ ռինոպլաստիկա ․ «Ոչ վիրահատական ձևը դրանք ինեկցիաներ են, որոնցով կարողանում ենք փոփոխել քթի ձևը, եթե մենք կարող ենք վիրահատական միջամտությամբ լրիվ նոր և երբեմն անբնական քիթ ստանալ, ապա այս մեթեդով կարող ենք մեր իսկ բնական քիթը ավելի փոքրացնել, ծայրը ավելի գեղեցկացնել կամ ուղղակի դարձնել համաչափ հատուկ ինեկցիաների միջոցով, որոնք ենթամաշկային ճարպային բջջանքի քայքաման արդյունքում մեր ուզած ձևը կստանան ՝ չկորցնելով բնական տեսքը»։
Այսօր նաև կան հատուկ աճառներ քայքայող նյութեր, որոնցով կարելի է քթի միջնամասը մի փոքր քայքայել և ավելի հարթ քիթ ուենալ։ Բայց ի տարբերություն քթի վիրահատական միջամտության էսթետիկ ռինոպլատիկան կարող է գեղեցկացնել ժամանակավոր ․«Եթե միջամտությունը կատարում ենք հատուկ լցնող գելերի միջոցով, ապա դա իհարկե կրում է ժամանակավոր բնույթ և պետք է որոշ ժամանակ անց կրկնել»- նշում է կոսմետոլոգը։
Ինչքան էլ զարմանալի է, բայց էսթետիկ ռինոպլաստիկան ավելի հաճախ կատարվում է քթի վիրահատական միջամտությունից հետո, քանի որ շատ հաճախ հաճախորդին ինչպես նաև վիրաբուժին արդյունքը չի բավարարում և կարիք է լինում արդեն ոչ վիրահատական միջամտության։ Էսթետիկ ռինոպլաստիկայի ամենագրավիչ փաստը այն է,որ արդյունքը կարող ենք վայելել անմիջապես ներարկումից հետո։
Այս թեմայով զրուցեցինք նաև պլաստիկ վիրաբուժ Հովհաննես Ստամբոլցյանի հետ․«Չափազանց ուշադիր լինելը արտաքինի նկատմամբ տարօրինակ չեմ համարում, որովհետև այս դարում շատ է կարևվորվում մարդու արտաքինը, ինչքանով է դա օբյեկտիվ կամ սուբյեկտրվ չգիտեմ, բայց ցանկալի արտաքինը հիմնականում օգնում է, միայն թե վատ է երբ դա դառնում է հիվանդություն և պետք է հասկանալ, որ իդեալական արտաքին չի լինում երբեք և կան որոշակի առողջական նորմեր, որոնց պետք է հետևի բժիշկը վիրահատության ժամանակ և չվազի միայն գեղեցկության հետեվից՝վտանգի տակ դնելով հաճախորդի առողջությունը»։
Դիմահարդար Էդիտա Սահակյանը ասում է, որ անգամ արդեն վիրահատված հաճախորդները ,դիմահարդարվելու ժամանակ ցանկանում են կոսմետիկ շտկումների շնորհիվ ինչ-որ անցանկալի մասեր ավելի գեղեցկացնել․ «Ինձ շատ հաճախ են դիմում այդպիսի խնդրանքով, որ դիմահարդարման ժամանակ փորձեմ ավելի փոքրիկ դարձնել քիթը, իհարկե ճիշտ կոնտուրինգի դեպքում մի քանի ժամով կարող եք ունենալ ձեր ցանկացած քիթը, ինքս դիմել եմ քթի պլաստիկ վիրահատության և կարող եմ հստակ ասել, որ իդեալական արդյունք երբեք չի լինում ու ելնելով իմ մասնագիտական հմտություններից ինքս հաճախ կոսմետիկ շտկումներ եմ անում»,- նշեց Էդիտան։
Հեղինակ՝ Աննա Կոստանդյան