Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
ԻՏՁՄ-ի նախաձեռնած ռազմարդյունաբերությանն աջակցող մոբիլիզացիոն ծրագրին միացել են շուրջ 300 մասնագետ
Կայացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնած ՏՀՏ (Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների) և ԲՏ (Բարձր տեխնոլոգիաների) ոլորտի մոբիլիզացիոն ծրագրին աջակցել ցանկացողների առաջին հանդիպումը: Ըստ աղբյուրի, այս նախաձեռնության նպատակն է համախմբել գիտական ներուժը, մարդկային ռեսուրսները և միավորել առկա ռազմարդյունաբերական համակարգին:
Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որտեղ ընդգրված են մի շարք կամավոր ծրագրավորողներ, ինժեներներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, բժիշկներ և այլ մասնագետներ, որոնց թիվը հասնում է 300-ի: Հանդիպման ընթացքում ներկայացվել է միության կողմից արդեն իսկ կատարված աշխատանքները, կազմվել է միջոցառումների ծրագրեր՝ կամավորների կողմից իրականացվող աշխատանքների հետագա կարգավորման նպատակով:
Նշենք, որ ՏՀՏ և ԲՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագիրն իրականացվում է պաշտպանության նախարարի հրամանով, համաձայն որի համապատասխան աշխատանքներ են տարվում զինատեսակների արդիականացման ուղղությամբ: Հարկ է նշել, որ դեռևս ապրիլ ամսին ԻՏՁՄ հայտարարել էր ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում հավաքագրվում է կամավորների և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն: