Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

ՏՈՆ ԱՌԱՆՑ ՀԱՂԹՈՂ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ

   Հպարտությամբ տոնում էինք Շուշիի ազատագրման օրը, բայց նրանք, ովքեր մասնակցել էին Շուշիի ազատագրմանը կամ տեղյակ էին, թե ինչպես հաջողվեց այն ազատագրել, լավ գիտեն, չնայած, որ մեծ էր Արկադի Տեր-Թադևոսյանի դերը հաղթանակին հասնելու համար, բայց ոչ պակաս դեր ուներ և Սամվել Բաբայանը, որին անհասկանալիորեն ոչ մեկը չհիշատակեց, և ինչ սրտով էին խոսում Շուշիի ազատագրման մասին, երբ այդ մարտի հերոս հրամանատարը քաղաքական դրդապատճառներով գտնվում էր ազատազրկման մեջ:

   Մայիսի 8-ին տեղի ունեցավ Վարչապետի ընտրություն, ընտրվեց ժողովրդի ընտրյալ Վարչապետը, այսինքն՝ տեղի ունեցավ իրավիճակի փոփոխություն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող էր և մարդասիրությունից ելնելով, պարտավոր էր ներում շնորհել Շուշիի ազատագրման հերոս հրամանատար Սամվել Բաբայանին, այն դեպքում, երբ վերջինիս դատել են քաղաքական դրդապատճառներով: Մենք՝ որպես իրավաբաններ, հայտարարում ենք, որ նրա արարքը հանցակազմ չի պարունակում, Սամվել Բաբայանը պետք է ազատվի, և նրան անհիմն մեղադրողները պետք է պատժվեն:

      «Արժանապատիվ Սպա» իրավասոցիալական հասարակական կազմակերպությունը մեկ անգամ ևս խնդրում և կոչ է անում Հայաստանի Հանրապետության Նախագահին ներում շնորհել Սամվել Բաբայանին և մյուս քաղբանտարկյալներին, իսկ հանրապետության ժողովրդի նորընտիր Վարչապետին խնդրում ենք մասնագիտական ուսումնասիրության ենթարկել Ս. Բաբայանի վերաբերյալ քրեական գործը՝ մեկ անգամ ևս համոզվելու համար, որ վերջինիս դատել են քաղաքական դրդապատճառներով և անհապաղ ազատ արձակել, քանի որ ներկա փուլում մեր երկիրը և հատկապես բանակը խիստ կարիք ունի Սամվել Բաբայանի ու նրա նման հերոսների:

«Արժանապատիվ Սպա» ԻՍ ՀԿ նախագահ,
գեներալ - լեյտենանտ Գագիկ Կոստանդյան

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745