Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Զինծառայողների դրամական ապահովությունը

Հարց. Ի՞նչ է նշանակում զինծառայողների դրամական ապահովությունը և ինչպե՞ս է այն իրականացվում.

Պատասխան. Զինծառայողների դրամական ապահովությունը զինծառայողների նյութական ապահովության և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու հիմնական միջոց է:

Զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան:

Օրենքով սահմանված` զինծառայողների դրամական ապահովությանը վերաբերող դրույթները տարածվում են նաև քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և համապատասխան ոլորտները կարգավորող օրենքների պահանջներին համապատասխան:

Զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) և ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Զինծառայողների դրամական ապահովությունը բաղկացած է զինվորական (այլ հատուկ) կոչումներին համապատասխանող զինվորական պաշտոնների դասակարգման խմբերին և զինվորական ծառայության ստաժներին համարժեք պաշտոնային դրույքաչափերից (այսուհետ` պաշտոնային դրույքաչափ), օրենքով սահմանված կարգով տրվող հավելումներից և հավելավճարներից: Օրենքով զինծառայողների դրամական ապահովությունը սահմանող դրույթները տարածվում են նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի վրա:

Զինծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան հավելվածով սահմանված պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների և պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի արտադրյալով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով: 

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745