Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Ինչպե՞ս ստանալ զենք ձեռք բերելու թույլտվություն

Հարց. Ինչպե՞ս ստանալ զենք ձեռք բերելու թույլտվություն և որքա՞ն ժամկետով

Պատասխան. «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Զենքի արտադրությունը, առևտուրը ՀՀ տարածքում ենթակա են լիցենզավորման, բացառությամբ՝ պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից զենքի արտադրության և ձեռքբերման դեպքերի: 

Զենքի արտադրության լիցենզիան տալիս է ՀՀ կառավարությունը, իսկ զենքի առևտրի լիցենզիան`ՀՀ ոստիկանությունը: Զենքի ձեռքբերման թույլտվություն (բացառությամբ՝ ակոսափող հրազենի, գազային ատրճանակների և թմբուկավոր ռևոլվերի) կարող են տալ նաև Ոստիկանությունը: 

Լիցենզիա տալու օրվանից հաշված` զենքի արտադրության, առևտրի լիցենզիաների գործողության ժամկետը երեք տարի է, իսկ ձեռք բերելու, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություններինը`վեց ամիս, բացառությամբ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածում նախատեսված դեպքերի: Լիցենզիա կամ թույլտվություն ստանալու մասին դիմումը նշված մարմինները քննարկում են`դիմում տալու օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով: Դիմումում նշվում են տեղեկություններ արտադրության, առևտրի, ձեռքբերման, հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու ենթակա զենքի տեսակի, դրա արտադրության լիակատար անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին: Դիմողը պարտավոր է ներկայացնել նաև ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության հիմնադրմանը և գրանցմանը վերաբերող կամ քաղաքացու անձը հաստատող, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր: 

Զենքի արտադրության, առևտրի լիցենզիաների և հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվությունների գործողության ժամկետը դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել հինգ տարով, իսկ զենքի ձեռքբերման թույլտվության գործողության ժամկետը` վեց ամսով: Նշված լիցենզիաների և թույլտվությունների գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը ներկայացվում է դրանց գործողության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ: Այն քննարկում են  «Զենքի մասին» 9–րդ  հոդվածի երկրորդ մասում նշված մարմինները` դիմում տալու օրվանից հաշված մեկ ամսվա ընթացքում: 

Լիցենզիա և թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու մերժման հիմքերն են` 

ա) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը. 

բ) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.

գ) սույն օրենքով նախատեսված այլ հիմքեր: Լիցենզիա և թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում նշված մարմինները պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին` նշելով մերժման հիմքը: 

Լիցենզիա և թույլտվություն տալու կամ դրանց գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը մերժելու որոշումը, ինչպես նաև դիմումի քննարկման ժամկետների խախտումները դիմումատուն կարող է գանգատարկել դատական կարգով: 

 

 

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745