Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
Անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ...
Հարց. Ովքե՞ր կարող են ստանալ անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն.
Պատասխան. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ կառավարության N 318-Ն որոշումը սահմանում է, որ անվճար կարող են բուժվել հետևյալ խմբի մարդիկ՝
Աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 38,00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ 1-ին խմբի հաշմանդամներ, 2-րդ խմբի հաշմանդամներ, 3-րդ խմբի հաշմանդամներ:
Հաշմանդամ երեխաներ (մինչև 18 տարեկան):
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք:
Միածնող երեխաներ (մինչև 18 տարեկան):
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան):
Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ:
Բռնադատվածներ բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ: Հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան) մինչև 7 տարեկան երեխաներ:
Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն):
Զինծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ:
Ձերբակալվածներ և ազատազրկման դատապարտվածներ:
Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ:
Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ:
Հավելենք նաև, որ ըստ Առողջապահության նախարարության պարզաբանումների՝
«Շտապօգնության» ծառայության միջոցով բժշկական կենտրոն տեղափոխվող հիվանդի բուժօգնությունն իրականացվում է անվճար հետևյալ դեպքերում.
«Շտապօգնության» ծառայության միջոցով հիվանդների հոսպիտալացումն իրականացնում է կյանքին վտանգ սպառնացող և անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող դեպքերում՝ անկախ ախտորոշումից, քաղաքացիությունից և սոցիալական կարգավիճակից: Շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) բրիգադների կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված հիվանդները ենթակա են անհապաղ բժշկական քննության և, անհրաժեշտության դեպքում, պարտադիր հոսպիտալացման՝ անկախ տվյալ հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում ազատ տեղերի առկայությունից:
Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդությունների և վիճակների դեպքում հիվանդների բուժօգնությունն իրականացվում է անվճար՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. հոկտեմբերի 18-ի N65-Ն հրամանի 1 և 2 հավելվածներով սահմանված ցանկերի: Այս ցանկերից դուրս բնակչության պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է համավճարային սկզբմունքով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 7-ի թիվ 229-Ա հրամանով հաստատված հավելվածի:
Նշենք, որ «Շտապ բժշկական օգնության» միջոցով հիվանդի բժշկական կենտրոն տեղափոխումն անվճար բուժօգնության հիմք չէ: