Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
Եթե Ռուսաստանի քաղաքացի է...
Հարց. Դեռահասը 12 տարեկանից ծնողների հետ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ծնողները ՌԴ- ի քաղաքացիներ են: Նա ևս ՌԴ-ի քաղաքացի է, այժմ 17 տարեկան է, հաշվառման է կանգնած, ըստ բնակության վայրի, զինկոմիսարիատում, ստացել է զինապարտի կցագրման վկայական: Խնդրում եմ ասեք, նրա վրա տարածվու՞մ է «ՀՀ զինապարտության մասին» ՀՀ օրենքը, այսինքն` նա պիտի ծառայի ՀՀ զինված ուժերում, թե՞ ոչ, և եթե չծառայի ինչպիսի՞ պատիժ է նախատեսված, ինքը իրավունք ունի՞ այժմ ՌԴ-ից կարճաժամկետ գա Հայաստան և վերադառնա կրկին ՌԴ, նմանատիպ դեպքում քրեական հետապնդում իրականացվում է թե՞ ոչ:
Պատասխան. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը տարածվում է բացառապես ՀՀ քաղաքացիների վրա, հետևաբար եթե դեռահասը միայն ՌԴ քաղաքացի է, ապա նա ազատվում է զինվորական ծառայությունից, սակայն եթե նա ձեռք բերի նաև ՀՀ քաղաքացիություն, ապա նա կազատվի զինվորական ծառայությունից այն դեպքում, եթե նա մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպիսի պատիժ է նախատեսված խուսափելու համար, ապա ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 327–րդ հոդվածի` առանց ծանրացուցիչ հանգամանքների այն պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: