Էլեկտրոնային թերթ 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Ո՞ր զինծառայողները կարող են ստանալ մինչև 55 ,000 դրամ ամենամսյա պարգևավճար

Հարց. Ո՞ր զինծառայողները կարող են ստանալ մինչև 55 ,000 դրամ ամենամսյա պարգևավճար 

Պատասխան. ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668 Ն որոշումը սահմանում է, թե զինվորական կենսաթոշակ ստացող որ կատեգորիայի անձիք կարող են ստանալ ամենամսյա պարգևավճարներ: Որոշման համաձայն՝ պարգևավճար ստանալու իրավունք ունեն զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք` 

1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝                        

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 32,000 դրամ,                        

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 28,000 դրամ,                        

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 23,000 դրամ. 

2) այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝                       

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 5,000 դրամ,                      

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 3,000 դրամ. 

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝                     

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 55,000 դրամ,                      

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 48,000 դրամ,                      

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 36,000 դրամ. 

4) Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք` հետևյալ չափերով՝                 

ա. 1-ին խմբի հաշմանդամը` 19,000 դրամ,                 

բ. 2-րդ խմբի հաշմանդամը` 17,000 դրամ,                

գ. 3-րդ խմբի հաշմանդամը` 15,000 դրամ. 

5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները` 8,000 դրամ. 

6) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները` 5000 դրամ. 

7) ՀՀ ազգային հերոսները` 150,000 դրամ. 

8) Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձինք` 15,000 դրամ.

9) ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝                   

ա. յուրաքանչյուր երեխան՝ 16000 դրամ,                   

բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 13000 դրամ. 

10) սույն կետի 1-6-րդ ենթակետերով միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ: 

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք` 

1) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք` 12,000 դրամ. 

1.1) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակից անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել հետագայում` 7,000 դրամ. 

2) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ. Միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ: 

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ ստացող և կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող, սակայն զինվորական կենսաթոշակ չստացող` Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով`                 

ա. յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ,                 

բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ: 

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակի) կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ ստացող՝ հետևյալ կատեգորիաների անձինք (եթե չեն աշխատում` անկախ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից)՝ 

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամները՝ հետևյալ չափերով՝                   

ա. յուրաքանչյուր երեխան՝ 38000 դրամ,                  

բ. յուրաքանչյուր այլ անդամ՝ 31000 դրամ. 

2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը՝ 17000 դրամ. 

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունեցող (չստացող)՝ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ: 

Պարգևավճար ստանալու իրավունք ունեն (անկախ ընտանիքում կենսաթոշակառու կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության նպաստ, կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձ (այսուհետ՝ կենսաթոշակառու) լինելու հանգամանքից) զոհված զինծառայողների ընտանիքները՝ 

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 30,000 դրամ, որին ավելացվում է զոհված զինծառայողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր երեխայի համար՝ լրացուցիչ 20,000 դրամ. 

2) Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված զինծառայողի ընտանիքը (ծնողները, ամուսինը, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում` մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև նրա 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում)՝ 7,000 դրամ: 

Օրենքով սահմանված դեպքերում միաժամանակ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ: 

 

 

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745