Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
Հարց իրավաբանին
Հարց. Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների զինգրքույկներում նշվելու է արդյո՞ք, որ նրանք մասնակցել են մարտական գործողություններին:
Պատասխան. «Ղեկավարվելով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով գործողության դրված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի հաշվառման հրահանգի» պահանջներով, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի կարգադրությամբ՝ 2016թ. ապրիլի 2-6-ը հակառակորդի հետ տեղի ունեցած մարտերին մասնակցած և ներկայումս ժամկետային պարտադիր ծառայության մեջ գտնվող զինծառայողների զինգրքույկներում և համապատասխան փաստաթղթերում արդեն իսկ կատարվում են գրառումներ մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշելով երբվանից մինչև երբ է մասնակցել, զորամասը, պաշտոնը, որը կնքվում է զորամասի զինանշան կնիքով: Իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից 2016թ. ամռանը զորացրված և 2016թ. ապրիլի 2-6-ը մարտերին մասնակցած, սակայն զինգրքույկներում մասնակցության վերաբերյալ այդ մասին գրառումներ չունեցող զինապարտները կարող են դիմել համապատասխան տարածքային զինկոմիսարիատ, որտեղից գրավոր հարցում կկատարվի նրանց ծառայության վայրի զորամասի հրամանատարին և անհրաժեշտ հիմքերի (գրություն, զորամասի հրամանատարի հրամանից քաղվածք) առկայության դեպքում նախկին զինծառայողների զինգրքույկներում և համապատասխան զինվորական հաշվառման փաստաթղթերում կկատարվեն գրառումները և կնքվեն զինվորական կոմիսարի կլոր կնիքով»: