Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Նպատակը` աջակցել ու պաշտպանել նախկին և ներկա ուժային կառույցների աշխատակիցների իրավունքներն ու շահերը


Այսօրվա մեր կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է նաև աջակցել, օգնության ձեռք մեկնել  ու պաշտպանել ուժային կառույցներում ծառայած և ծառայող այն մարդկանց իրավունքներն ու շահերը, որոնք ոչ միայն 1990-ական թվականներին ղարաբաղյան պատերազմում իրենց մասնակցությունն են ունենալ, այլև` խաղաղ պայմաններում ծառայելով ՀՀ ուժային կառույցներում, իրենց անխոջ ու կյանքի գնով մեծ զոհողությունների են գնացել Հայրենիքի և Ժողովրդի վաղվա բարօրության ու բարգավաճման համար:

Որքանո՞վ է այսօր մեր պետությունը գնահատում այն զոհողությունները: Ի՞նչ հիմնախնդիրներ են ծառացած նրանց առաջ: Որքանո՞վ են այսօր նրանք պաշտպանված, որքանո՞վ է նրանց դերը կարևորվում մեր հասարակական կյանքում: 

Եվ որպեսզի այդ հարցերն իրենց պատասխաններ ունենան ու նրանց մտահոգոհ խնդիրները պետական մարմիններում ներկայացվեն և լուծում ունենան՝ այդ պարտականությունը հանձն է առել իրականացնել նորաստեղծ "Արժանապատիվ սպա" իրավասոցիալական հասարակական կազմակերպությունը:

Պարոն Զոհրակ Սողոմոնյան, նորաստեղծ Կազմակերպությունը ստանձնում է իր վրա մի մեծ պատասխանատվություն: Ո՞րն է Ձեր գործունեության որդեգրած քաղաքականությունը: 

Համախմբել ուժային կառույցների վետերաններին, թոշակառուներին, ազատամարտիկներին, նախկին և  ներկա ծառայողներին, աջակցել նրանց հիմնախնդիրների լուծմանը և փորձել նպաստել նրանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Պետական և տեղական ինքնակառավարման մարմնիններում մասնակցել ուժային կառույցներում ծառայած անձանց իրավունքներին և շահերին առնչվող իրավական ակտերի մշակմանը, ներկայացնել առաջարկություններ նրանց սոցիալական պաշտպանության և երաշխիքային աջակցության ծրագրերի վերաբերյալ: Կառավարությունում հանդես գալ նաև որպես միջնորդ, նրանց հուզող հիմնախնդիրներին ճիշտ լուծում գտնելու համար:

Այսօրվա իշխանավորների վարած քաղաքականության հետևանքով մարդիկ, այդ թվում նաև՝ նախկին ուժային կառույցների ծառայողները կորցրել են հավատը Պետության և, ընդհանրապես ամեն ինչի նկատմամբ: 

Ավաղ, դա փաստ է, և մեր խնդիրն է ոչ միայն պաշտպանելու իրենց իրավունքներն ու շահերը, պետական ատյաններում լսելի դարձնել նրանց հուզող հարցերը, այլև փորձելու ենք նրանց մեջ հավատ ներշնչել սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ: Ռազմավարությունը, որը ընտրել ենք, խթան պետք է հադիսանա նրանց օգնելու վերականգնել կորցված այդ հավատը: 

Պարոն Սողոմոնյան, ինչո՞ւ  "Արժանապատիվ սպա":

Ինչպես նշեցի մեր շուրջը համախմբված են ուժային կառույցների նախկին և ներկա սպաներ, որոնք անվերապահորեն ծառայել և շարունակում են ծառայել իրենց երկրի բարեկեցիկ ապագայի համար: Նրանք շատ լավ գիտեն, թե հայ սպայի գլխավոր հարստությունը որն է. արժանապատիվ ապրել՝ պատվով պաշտպանելով Հայրենիքը, ծառայել Ժողովրդին ու Պետությանը, աջակցել ընտանիքին, ընկերոջը,  զինակցին…. Այդ իսկ պատճառով որոշեցինք Կազմակերպությունն անվանակոչել Արժանապատիվ սպա:

Նրանց հուզող հիմնախնդիրների լուծման համար ո՞ր ուղիներն եք այսօր համարում առաջնային:

Հիմնախնդիրները շատ են, բոլորն էլ առաջնային` սկսած սոցիալականից, առողջապահականից, կենցաղայինից միչև իրավական դաշտում նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության հարցերը: Այսօր նրանց նկատմամբ պետական հոգածությունը գրեթե բացակայում է: Ճիշտ է օրենքով նախատեսված դրույթներ կան, որոնք նրանց որոշակի արտոնություններից օգտվելու հնարավորություն են տալիս, սակայն կապված երկրի տնտեսական վիճակից, լիարժեք չեն գործում, ուստի մեր խնդիրն է դրանք վերականգնել և օրենսդրորոեն կիրառելի դարձնել, փնտրել և մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք հետագայում չմնան թղթի վրա: 

Մյուս խնդիրը նրանց համար աշխատատեղերի ստեղծման հարցն է: Ցավոք, ուժային կառույցների ծառայողները կենսաթոշակի են անցնում այն տարիքում, որի ժամանակ նրանց աշխատելու եռանդը բարձր մակարդակի վրա է, բնականաբար, այդ տարիքի մարդկանց ներուժ չօգտագործելը պետության շահերից չի բխում և այդ հարցի լուծումը փորձելու ենք կազմակերպել մեր Կազմակերպության ուժերով: Նպատակ ունենք ուժային կառույցների ղեկավարության հետ միասին մշակել մեխանիզմներ նրանց աշխատանքային ուժը օգտագործելու համար: Բացի այդ, նախատեսում ենք ստեղծել, թիկնապահների դպրոց, անհատական հետախուզության և պահակային ծառայություններ, որտեղ կընդգրկենք նաև նրանց՝ օգտագործելով աշխատանքային հարուստ փորձ ունեցող ուսադիր կրողներին, ովքեր 1988-1994 թվականներին ծառայել են ՀՀ ուժային կառույցներում, պարտադիր մասնակցել են սահմանների պաշտպանության և ղարաբաղյան պատերազմական գործողություններին, իրենց արիության և անձնուրացության համար պաշտոնապես արժանացել են պարգևատրումների ու խրախուսանքների: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր անցած մարտական ուղու հարուստ կենցափորձը: 1988 թվականի շարժման առաջին իսկ օրերից հանդիսանալով միակ զենք կրողներ, միլիցիայի (ոստիկանության) աշխատակիցները ձեռնամուխ եղան սահմանների պաշտպանությունը, ինչպես նաև Հայաստաբնակ ադրբեջանցիների դեմ պայքարելու գործին: Միաժամանակ պայքարում էին Մոսկվայի հանձնարարությամբ Հայաստան եկած ռուս միլիցիոներների դեմ, որոնք փորձում էին շարժման մեղքը գցել հայ միլիցիայի աշխատակիցների վրա՝ այսպես ասած մեղադրելով «մաֆիայի» (էքստրմիստների) հետ համաձայնեցված հակապետական գործողություններ կազմակերպելու մեջ: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց ճիշտ դրսևորել և ամբողջ հարվածը մեզ վրա վերցնելով` ապացուցել, որ շարժումը և պայքարը, ոչ թե տարերային շարժում է, այլ պայքար է անկախության համար:

Եվ դա է պատճառ, որ Կազմակերպության ստեղծմամբ, փորձելու ենք բարելավել այդ մարդկանց կյանքը, որոնք ոչինչ չխնայեցին այսօրվա անկախ պետությունը ստեղծելու համար: Համոզված ենք, որ ներկայումս էլ նրանք ամեն ինչ կանեն մեր երկիրը դարձնել հզոր ու կայուն, ոչ թե´ արտագաղթի, այլ՝ ներգաղթի երկիր, ոչ թե´ իշխանություններին հայհոյելու, այլև՝ իշխանության և ժողովրդի միաձուլված երկիր:

Կազմակերպություն անցնելու է բավական դժվար ու երկար ճանապարհ` իր նպատակներն ու ծրագրերն իրականություն դարձնելու համար, հուսանք, որ մի նպատակի շուրջ համախմբված համախոհներով կկարողանանք արդարացնել նրանց հույսերն ու ակնկալիքները:

 

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745