Էլեկտրոնային թերթ 

Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում

«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը...և շարունակում զրույցը ..

 Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները

Մանրամասն...

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Հարգելի պարոն Փաշինյան

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:

 Մանրամասն...

Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը 

Մանրամասն...

Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..

Մանրամասն...

HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ: 

Մանրամասն...

Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

Մանրամասն...

Գործադիրը  հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը

Մանրամասն...

 

Կարևորում են պետական հոգածությունը


Վերջերս Կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել էին մի շարք ուժային կառույցների վետերանների, կենսաթոշակառուների, մարտական գործողություններին մասնակիցների, նախկին և ներկա ծառայողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սոցիալ-կենցաղային, իրավական և նրանց հուզող այլ հարցեր:

Նրանց հիմնականում հուզում էր  պետականորեն սահմանված իրենց սոցիալական երաշխիքների և արտոնությունների մասին հարցերը` շեշտելով այն հանգամանքը, որ այսօր նրանք չեն զգում պետական լիարժեք հոգածություն: Չնայած, որ ներկայումս, գործում են մի շարք իրավական ակտեր, որոնց համաձայն նրանց կարգավիճակը հավասարեցված է Հայրենական մեծ պատերազմի վետերանների և զինծառայողների համար նախատեսված արտոնություններից օգտվելու իրավունքներին:

 

Համաձայն «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի և 1994թ. ապրիլի 15-ին ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների միջև կնքված «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և հաշմանդամների, այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների և երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագրի` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ են համարվում նաև նախկին ԽՍՀՄ ներքին գործերի ու պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականությունները կատարելիս օգտվում են օրենսդրությամբ սահմանված ամենամսյա դրամական օգնություն ստանալու, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի բաժանորդային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ (կտրոնով, երկկողմանի կարգով) արտոնյալ պայմաններով երթևեկելու, պետպատվերի շրջանակում անվճար բուժօգնություն (այդ թվում՝ դեղորայք), պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, ինչպես նաև առողջարանային բուժման անվճար ուղեգիր ստանալու արտոնություններից: Բացի այդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 3, 4, 30, 32, 33, 34, 36, 37, 39 և 40 հոդվածներով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից 2000թ. ընդունվել է թիվ 778 որոշումը, որով ևս նրանց համար նախատեսված են որոշակի սոցիալական արտոնություններ: Սակայն նրանց մտահոգող հիմնախնդիրներն ու սահմանված իրավունքներից օգտվելու հարցերը դեռ շարունակում են մնալ արդիական և չլուծված:

Հանդիպման ընթացքում նրանք նշեցին նաև, որ ցանկացած պետություն նման կարգավիճակ ունեցող անձանց սոցիալական պաշտպանություն և սոցիալական երաշխիքներով ապահովելու նպատակով հաշվի է առնում այն հանգամանքը, թե այդ կարգավիճակի  ինչպիսի ծառայություն են մատուցել, ինչ զոհողությունների են գնացել իրենց երկրի խաղաղության ու բարօրության համար: Դա կարևորելով` պետությունը սկսում է ուշադրության կենտրոնում պահել այդ մարդկանց, նրանց օրենքով սահմանված կարգով տրամադրել իրավասոցիալական պաշտպանություն, սահմանել սոցիալական երաշխիքներից և համապատասխան արտոնությունների փաթեթներից օգտվելու կարգեր, լուծել նրանց կյանքի պայմանների բարելավման ու նյութական ապահովության հարցերը: Ի դեպ, նշենք, որ մինչև 2011 թվականը Հայաստանում գործել է Հայրենական պատերազմի վետերանների, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի թիվ 207-Ն որոշումը, որը մի շարք իրավական ակտերի հետ միասին, ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 672-Ն որոշմամբ ուժը կորցված է ճանաչվել:

Առանձնացրեցին մի քանի արտոնություններից օգտվելու իրենց իրավունքները` հատկապես բուժհաստատություններից, կոմունալ ծառայություններից, տրանսպորտային միջոցներից օգտվելու հարցերը, որոնք, որքան էլ, որ օրենքով սահմանված է 50 տոկոս զեղչ կամ անվճար սպասարկում, կամ էլ համապատասխան վկայականով անվճար երթևեկություն և այլն, միևնույն է ոչ ամեն դեպքում է կիրառվում. միևնույն է վճարումները կատարվում են:

Բարձրացվեց նաև աշխատատեղերի հարցը, որն այսօր մեր հասարակական կյանքի կարևորագույն խնդիրներից է: Նրանցից շատերը դժվարությամբ են աշխատանք գտնում, իսկ ներկայիս գործատուն նախընտրում է երիտասարդ կադրեր,   մինչդեռ այդ մարդիկ ավելի եռանդուն են, պատրաստակամ իրենց աշխատանքային ուժը, ծառայողական և մասնագիտական հմտություններն ու կարողությունները ներդնել, ինչու չէ, դեմ չեն նաև այլ ոլորտում իրենց ուժերը փորձել: Նրանք այն կարծիքի են, որ պետականորեն կարելի է մի մեխանիզմ մշակել, որը հնարավորություն կա օգտագործել նախկին պետական ծառայողների, ոստիկանների, անվտանգության ծառայության աշխատակիցների, զինծառայողների, ազատամարտիկների, ուժային կառույցների վետերանների և կենսաթոշակառուների աշխատանքային տարիների մասնագիտական գիտելիքներն ու փորձը, որն էլ իր հերթին նրանց համար նոր աշխատատեղեր կստեղծի:

Հանդիպման վերջում ավելացրեցին, որ իրենց իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար կարևորում են պետության լիարժեք հոգածությունը և աջակցությունը:  Իսկ Կազմակերպության ներկայացուցիչները խոստացան աջակցել նրանց իրենց հուզող հիմնախնդիրների լուծման հարցում:

#fc3424 #5835a1 #1975f2 #2fc86b #fevec9 #133f10441 #100313115745