Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
Գրական զբոսաշրջությունը Հայաստանում
Թվում է թե, ճգնաժամային այս իրավիճակում աշխարհը մի պահ կանգ է առել և հանգստանում է ամենօրյա խնդիրներից, բայց բոլորս էլ գիտենք, որ այն ժամանակավոր բնույթ է կրում, և այդ ժամանակը պետք է օգտագործենք ի օգուտ մեզ և մեր երկրի:
Գաղտնիք չէ, որ Հայաստանը վերջին տարիներին դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը և տարեց տարի ավելանում է նրանց հոսքը և ճիշտ ժամանկն է հասկանանք, թե ի՞նչ են նրանք փնտրում մեզ այցելելուց:
Ժամանցը դա ոչ միայն զվարճանքներն ու հաճույքներն են, այլև միլիարդային շրջանառություն ունեցող միջազգային արդյունաբերություն, որն աճում է տարեցտարի: Ժամանցը ճանապարհորդելու հիմնական պատճառներից մեկն է, առանց դրա տեղի չի ունենում ուղևորությունը: Ակնհայտ է այն իրողությունը, որ մարդիկ ճանապարհորդում են անմոռանալի պահեր, դրական էմոցիաներ և սուր զգացողություններ վայելելու համար: Որպեսզի բավարարվեն մարդկանց այս կամ այն ցանկությունները ստեղծվում են զվարճանքների նոր միջոցներ:
Շատ հաճախ ժամանցը սահմանափակվում է միայն էքսկուրսիոն ծրագրով՝ թանգարանների այցելություններ, պատմական վայրերի և բնական վայրերի այցելություններ, տեսարժան վայրերի էքսկուրսիաներ: Լողափնյա շրջաններում և բարձր որակավորում ունեցող հյուրանոցներում վարձում են հատուկ անձնակազմ` զբոսաշրջիկներին զվարճացնելու համար: Հայաստանն իր բնական բազմազան նախապայմանների, ինչպես նաև մշակութային, պատմաճարտարապետական անզուգական կոթողներով լայն հնարավորություններ ունի մասնակցելու միջազգային զբոսաշրջության գլոբալացման գործընթացին։
Նախկինում հանրապետություն այցելող զբոսաշրջիկները գերազանցապես հանգրվանում էին միայն Երևանում։ Այժմ Երևան քաղաքից բացի, հանրապետության տարածքում կան զբոսաշրջային շատ հանգրվաններ։ Ինչպես տնտեսության մյուս բոլոր բնագավառներում, այնպես էլ միջազգային զբոսաշրջության համակարգում տեղի է ունենում գլոբալացման գործընթաց։
Հայաստանում զբոսաշրջության նախադրյալների մասին խոսեցինք հասարակագիտական առարկաների ավագ դասախոս Գոհար Մալխասյանի հետ.
- Ուսումնասիրելով զբոսաշրջության մենեջմենթի հետ կապված հիմնահարցերը՝ շատ կարևոր է իմանալ, թե որ տուրիստը զբոսաշրջության ինչ ծառայություններից է օգտվում: Դրա համար բոլոր զբոսաշրջիկներին դասակարգում են 2 խոշոր խմբի`
1. ըստ ակտիվության,
2. ըստ կյանքի ոճի: Տուրինդուստրիայի ժամանցի մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գրականության թեմայով շրջագայությունները, որն էլ այժմ միտում ունի զարգանալու Հայաստանում։ Պետք է ցավով նշենք, որ գրական տուրիզմը Հայաստանում ոչ միայն զարգացած չէ, այլև գտնվում է շատ թույլ մակարդակի վրա: Պատճառն այն է, որ համաշխարհային ասպարեզում, շատ քիչ են գովազդում հայ գրականությունն ու հայ գրողներին՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Աշխարհում Հայաստանը կարող են ճանաչել պատմաճարտարապետական հնավայրերով, ազգային խոհանոցով և հնագույն մշակույթով, բայց գրականության մասին շատ քիչ բաներ գիտեն»:
Նրա խոսքերով բավականին հետաքրքիր են շրջագայությունները աշխարհի գրական քաղաքներում: Հենց այս տուրերն են գրավում ոչ միայն գրքասերներին, այլ նաև գրականությամբ ոչ այնքան տարված նրա ընտանիքի անդամներին: Ահա նման մեգաքաղաքներ են Ստրատֆորդը, ուր իր կյանքն է անցկացրել մեծն Շեքսպիրը, Լոնդոնը, Նյու-Յորքը, Դուբլինը, Փարիզը, Կոնկորդը, Սան-Ֆրանցիսկոն և Հռոմը:
«Հայ գրականությունն աշխարհի ամենահին գրականություններից է: Եվ, թերևս սա հաշվի առնելով կարելի է Հայաստանի տուրիզմի բնագավառում առաջարկվող ուղղությունների թվին դասել նաև այնպիսի վայրեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում են հայ բազմադարյա գրականության հետ: Պետք է ցավով ասենք, որ գրական տուրիզմը Հայաստանում ոչ միայն զարգացած չէ, այլ նաև գտնվում է շատ թույլ մակարդակի վրա: Գրական տուրիզմը առավել տարածված ոլորտ է ներքին տուրիզմում, այսինքն ՀՀ-ում ապրող, ինչպես նաև աշխարհասփյուռ հայերի համար», - նշեց Գոհար Մալխասյանը։
«Դսեղը հաճախ է ընդգրկված լինում տուրիստական ընկերությունների նախընտրելի ուղղությունների շարքում: Բացի ներքին տուրիզմի ամենաայցելվող վայրերից մեկը լիելուց՝ Դսեղը նաև օտարազգի տուրիստների համար է հաճախ այցելվող վայր համարվում: Այստեղ գրականությունն ու տուրիզմը անբաժանելի են նաև թե օտարերկրյա, թե հայ զբոսաշրջիկների համար նախընտրելի վայրերից է Շիրակի մարզի գեղեցկուհի քաղաք Գյումրին: Այն թե իր կոլորիտով, թե ճարտարապետությամբ, թե մարդկանց հյուրընկալ բնավորությամբ գրավում է հազարավորներին», - ասում է Արա Գրիգորյանը։
Հայկական գրական տուրիզմի հետ կարելի է կապել այնպիսի անուններ, ինչպիսիք են աշխարհահռչակ Սայաթ-Նովան, Կոմիտասը, Վիլիամ Սարոյանը, Եղիշե Չարենցը, Անրի Թրուայան, Անրի Վերնոյը և այլք: Նրանց բոլորին աշխարհը ճանաչում է որպես հայ գրողներ և սիրով ընթերցում է նրանց ստեղծած գրականությունը: Մեր հարևան Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիս այցելող յուրաքանչյուր հայի նպատակներից մեկն է այցելել Սայաթ-Նովայի գերեզմանին և սա որևէ կապ չունի, թե որքանով է նա հետաքրքրված գրականությամբ կամ գրական տուրիզմով:
Աննա Կոստանդյան