Վերջին նորություններ
Էլեկտրոնային թերթ
Ուղևորություն դեպի Հունաստան Աննա Կոստանդյանի հետ ..... օնլայն շրջագայություն Հունաստանում
«Իրավաբանը մասնագիտություն է և այն ձեռք բերելու համար հատուկ կրթություն է հարկավոր, իսկ գրող լինելը դա շնորհ է և չկա մի այնպիսի ուսումնական հաստատություն, որը կսովորեցնի ինչպես դառնալ բանաստեղծ։ Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ տվել է ինձ այս ունակությունը։»- ասում է իրավաբան-գրող Գրիգոր Մելիք-Սարգսյանը.... և շարունակում զրույցը ..
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքները, սոցիալական երաշխիքներն ու արտոնությունները
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Հարգելի պարոն Փաշինյան
«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀ կազմակերպության անդամների անունից դիմում ենք Ձեզ, որ հանցագործությունների բացահայտնումները անհրաժեշտ է տանել մինչև «վերև»:
Որքա՞ն են կազմում ՊՆ, ՈՍ, ԱԱԾ և ԱԻՆ ծառայողների օրական սննդակարգերը
Ախր ե՞րբ ենք լավ ապրելու..
HARTAK.am-ը զրուցեց այսօր «Հայկական վերածնունդ»-ին միացած «Արժանապատիվ սպա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Կոստանդյանի հետ:
Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը
Գործադիրը հաստատեց աշխարհազորայինների իրավունքներին վերաբերող նոր նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԸ`«ԲԱՐՁՐԱՐԺԵՔ» ՁՄԵՌԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՐԿԻՐ
Ներկայումս համարյա բոլոր եվրոպական երկրներում գործում են ձմեռային կուրորտներ: Դրանք մոտ 25 երկրների ավելի քան 150 կուրորտներ են:
Ֆրանսիական Մերիբել կուրորտում հունվար ամսին 6 անձից բաղկացած ընտանքի համար տեղաբաշխման գինը 605 եվրո է մեկ շաբաթվա ընթացքում, այսինքն՝ օրական մեկ մարդու համար տեղաբաշխումն արժե մոտ 18 ԱՄՆ-ի դոլար, այն դեպքում, երբ Ծաղկաձորում նույն ժամանակահատվածում, տեղաբաշխումը հյուրանոցում թանկ է մոտ 2 անգամ: Իհարկե, այստեղ համեմատելի չեն կարող լինել օրինակ, ճոպանուղու գները, սակայն համեմատության մեջ օդային և տրանսպորտի այլ ձևերի մատչելիության առումով Ծաղկաձորը խիստ զիջում է: Մրցակցային առումով խիստ հագեցված է նաև տարածաշրջանը: Ձմեռային կուրորտներ են գործում Լիբանանում, Թուրքիայում, Իրանում և Իսրայելում: Իսկ ԱՊՀ երկրներից ձմեռային սպորտաձևերի զբոսաշրջությունը զարգացած է Ուկրաինայում, Ռուսաստանում։
Զբոսաշրջիկները բողոքում են, թե Հայաստանում զբոսաշրջությունը թանկ է: Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը պնդում էր, որ Հայաստանը պետք է թանկ զբոսաշրջության երկիր լինի: Բայց չէ՞ որ բարձրարժեք զբոսաշրջության երկիր ունենալու հետ մեկտեղ պետք է ունենալ նաև բարձրակարգ սպասարկում, իսկ Հայաստանում սպասարկման ոլորտը ազդում է ոչ միայն մարդկանց գրպանների, այլ նաև նյարդային համակարգի վրա։ Իսկ միգուցե նախ ունենանք բարձրակարգ սպասակում և հետո նոր բարձրարժեք երկիր։
Մեր անցկացրած հետազոտության արդյունքում արդեն կարող ենք հստակ նշել, որ Հայաստանն այսօր թանկ զբոսաշրջության երկիր է։
Հետազոտության արդյունքում պարզ դառնում, որ չորս անձից բաղկացած ընտանիքի համար միայն տեղաբաշխման գինը Հայաստանի՝ միազգային չափանիշներով, միակ ձմեռային զբոսաշրջության կուրորտ հանդիսացող Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներում 30.12.2018-ից մինչև 03.01.2019 միջինում կազմում է 1000 ԱՄՆ-ի դոլար. Sion Resort-1՝ 346 ԱՄՆ-ի դոլար, Kechi Resort՝ 877 ԱՄՆ-ի դոլար, Jupiter Hotel՝ 1049 ԱՄՆ-ի դոլար, Lavash՝ 327 ԱՄՆ-ի դոլար
Մինչ դեռ Golden Palace Hotel Resort, Marriott Armenia, Park Village Hotel & Resort, Tsaghkadzor Marriott Hotel, Multi Rest House բոլոր սենյակները վաղուց ամրագրված էին ավելի բարձր գներով։
Ներկայացնենք նաև Ֆրանսիական Մերիբել կուրորտի մի քանի հյուրանոցների գնային սանդղակ. Hillary Hotel՝ 2478 ԱՄՆ-ի դոլար, Appartements Meribel Mottaret՝ 1700 ԱՄՆ-ի դոլար, Hօtel le Welcome's-878 ԱՄՆ-ի դոլար:
Եթե նախընտրենք նույն գումարի սահմաններում մեր ձմեռային հանգիստն անցկացնել Ֆրանսիայում, ապա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտն իր խոսքում նշել է, որ Հայաստանը առաջարկում է այն, ինչ փնտրում են ֆրանսիացի զբոսաշրջիկները։ Դեսպանը նաև տեղեկացրել է, որ ֆրանսիացի զբոսաշրջիկներին հետաքրքրում է կրոնական, արկածային, պատմամշակութային զբոսաշրջությունը՝ հավելելով, որ ֆրանսիացիները հատկապես հետաքրքրված են հայկական խոհանոցով և հայկական գինիներով:
Հայաստանն էլ իր հերթին արտասահմանից ժամանած լրագրողների, մշակույթի ներկայացուցիչների ու այն անձանց համար, ովքեր կժամանանեն Հայաստան երկրի մասին նյութ պատրաստելու և սեփական երկրում ներկայացնելու հնարավորություն կտա վայելել իրենց հանգիստը GarniVilla-ում բացառապես անվճար։
Այսպիսով, եթե դուք ո՝չ լրագրող եք, ո՝չ մշակույթի ներկայացուցիչ Հայաստանում հանգիստը թանկ հաճույք կլինի, բայց եթե արդեն ընտրել եք հենց Հայաստանը ծանոթացնենք նաև զբոսաշրջային փաթեթնեի գներին՝ ՏՈՒՐ «ՁՆԱՌԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ» 3 օր / 2 գիշեր գինը՝ սկսած 136 ԱՄՆ-ի դոլարից, ԱՐՇԱՎԱՅԻՆ ՏՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ ՝7 օր / 7 գիշեր, գինը՝ սկսած 1.035 ԱՄՆ-ի դոլարից։
Հայաստանում ձմեռային զբոսաշրջության նախադրյալների մասին խոսեցինք հասարակագիտական առարկաների ավագ դասախոս Գոհար Մալխասյանի հետ։
«Հայաստանը հայտնի է իր տարաբնույթ ու տարատեսակ զբոսաշրային ռեսուրսներով, այստեղ հնարավոր է զարգացնել զբոսաշրջության շատ տեսակներ, որոնցից է նաև ձմեռային զբոսաշրջությունը: Բավական մեծ ճանաչում ունի հատկապես Ծաղկաձորը, որն լեռնակլիմայական առողջավայր ու ձմեռային զբոսաշրջության կենտրոն է: Ծաղկաձորում է գտնվում գլխավոր մարզական համալիրը, խորհրդային տարիներին միայն առաջատար մարզիկներն էին մարզվում այստեղ, այն կառուցվել է 1968 թ.՝ Մեխիկոյի ամառային օլիմպիական խաղերի մասնակիցների մարզումների համար: 2008թ. հիմնանորոգումից հետո մարզահամալիրն ունի 182 հարմարավետ համարներ, տարբեր սպորտաձևերի համար նախատեսված մարզադահլիճներ և միջազգային չափանիշներին համապատասխանող լողավազան: Մարզահամալիրի ծաայություններից օգտվում են ԱՊՀ տարածաշրջանի և եվրոպացի շատ մարզիկներ ու ձմեռային զբոսաշրջության սիրահարներ: Ծաղկաձորում են հանգստյան տներ, հուրանոցներ, հանքաջրաբուժական առողջարան, սննդի սպասարկման օբյեկտներ, 6 կմ երկարությամբ քաղաքից դեպի Թեղենիսի գագաթը տանող ճոպանուղին, Կեչառիսի վանական համալիրը, Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, ինչի շնորհիվ էլ այն գրավիչ է տարբեր նախասիրությունների ու տարիքի զբոսաշրջիկնեի համար»,- ասաց Մալխասյանը։
Նրա խոսքերով ձմեռային զբոսաշրջության մյուս կարևոր կենտրոնը, որը զարգացման հեռանկարներ ունի, դա Ջերմուկն է; Այստեղ 2007թ, կառուցվել է 1000մ եկարությամբ ճոպանուղի, կա դահուկի 2 սահուղի, առաջինը՝ 1450մ երկարությամբ, երկրորդը՝ 1550մ:
«Ջերմուկը հայտնի հանքաջրաբուժական առողջարանային քաղաք է, «Ջերմուկ» հանքահին ջուրը, որը բաղադրությամբ նման է Ժելեզնովոդսկի և Կարլովի Վարիի հանքային ջերերին: Ջերմուկ զբոսաշրջային կենտրոնն այսօր զբոսաշրջիկների առաջարկում է առողաջարանների, հյուրանոցների, լողավազանների, մազահրապարակների, սննդի սպասարկման օբյեկտների ծաայություններ: Ջերմուկում է հանքային ջրերի հայտնի ըմպելասրահը, որն ունի 7 տարբեր ջերմաստիճանի աղբյուրներ, Ջերմուկի պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի, Արա Հարությունանի, Կալենց ամուսիների և այլոց գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքները, Հովհաններ Մուրադյանի հայ ֆիդայինների արձանաշարը անտառային կածանում»։
Նաև հավելեց, որ ձմեռային և ոչ միայն ձմեռային զբոսաշրջությունը զարգանում է, հատկապես այս երկու կենտրոններում, սակայն դեռ զարգացման և ներդրումնեի կարիք կա դրանք ավելի գրավիչ ու ճանաչելի դարձնելու համար:
«Կնշեմ մի քանի ոլորտներ, որոնք զարգացման ու ներդրումնեի կարիք ունեն.
- հյուրանոցային ու աողջարանային սպասարկման ոլորտ- կարիք կա բարձրացնել այս ոլորտի աշխատողների մասնագիտական պատրաստվածությունն ու որակները,
- տարբեր մարզաձևերի որկավորված հրահանգիչների ծառայություններ,
- մարզասարքերի ու տարբեր պարագաների վարձույթներ,
- որակավորված զբոսավարներ, ովքեր կկարողանան ներկայացնել այս կենտրոնների գրավչությունը,
- զբոսաշրջային այլընտրանքային ծառայությունների, երթուղիներ մշակում ու ծառայութունների կազմակերպում,
- ժամանցային ծառայություններ,
- տեղեկատվական կենտրոնների ստեղծում»,- նշեց տիկին Մալխասըանը և հաևելեց, որ այս բոլոր ռեսուրսների ու ենթակառույցների զբոսաշրջությունը զարգանում է մեր երկրում։
Աննա Կոստանդյան