ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐԻ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» ԻՐԱՎԱ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ծնվել է 15.04.1954թ-ին, Երևանում: 

1970թ. - ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը:

1970-1972թթ. - աշխատել է «Բարձրաբերձի» շինարարական վարչությունում որպես բրիգադիր:

1972-1977թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի  տնտեսագիտական ֆակուլտետը:

1975թ. - ԽՍՀՄ սպորտի վարպետ է (բռնցքամարտ), Հայաստանի ԽՍՀ  բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր:

1977-1978թթ. - աշխատել է ՆՏՄ ունիվերսալ բազայում որպես տնտեսագետ:

1978-1996թթ. - աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարության  տարբեր ստորաբաժանումներում:

1988-1992թթ. -  ՀՀ ներքին գործերի նախարարության զինված ստորաբաժանումների շարքերում մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը և պատերազմական գործողություններին, ղարաբաղյան պատերազմի վետերան է:

1985թ. - պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան: Մի շարք գիտական հոդվածների, ժողովածուների հեղինակ է:

1990-1995թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը:

1990թ. - Երևանի թիվ 85 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 

1996-1999 թթ. - աշխատել է «ԳՈՌ» ՍՊ արտադրական ընկերությունում որպես գլխավոր տնօրեն 

1999թ. մայիսին մեծամասնական կարգով թիվ 3 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

1999-2003թթ. - «Ներքին գործերի, Ազգային անվտանգության և Պաշտպանության» մշտական հանձնաժողովի անդամ: 

2000թ. - ՀՀ Ազգային ժողովի «Հոկտեմբերի 27-ի դեպքերը ուսումնասիրող» հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2000թ - ընտրվել է «Բնական և հասարակական գիտությունների» միջազգային ակադեմիայի անդամ (ակադեմիկոս): 

2000-2003թթ. - «ՍՊԱՅԻ ՊԱՏԻՎ» հասարակական կազմակերպության նախագահ: 

2003 թվականի մայիսին համամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: 

2003-2007թթ. - «Ներքին գործերի, Ազգային անվտանգության և Պաշտպանության» մշտական հանձնաժողովի անդամ:

2004-2007թթ. - ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի անդամ:

2007-2010թթ. - «ԳՈՌ» ՍՊԸ խորհրդի նախագահ.

06.08.2010թ. - նշանակվել է ՀՀ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետի պաշտոնում:

17.08.2010թ. - նշանակվել է ՀՀ փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ՝ փրկարար ծառայության գնդապետ.

2013թ. - ընտրվել է Եվրոպական ակադեմիայի բնական գիտությունների լիիրավ անդամ (ակադեմիկոս):

20.09.2013թ.- շնորհվել է «գեներալ-մայոր»-ի կոչում: 

23.09.2013թ. -  ստացել է «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դասային աստիճան:

2012-2014թթ. - ՀՀ տարածքում ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային մարդասիրական համատեղ կենտրոնի ստեղծման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար:

2011-2012թթ. - «Կենսաբանական զենքի ստեղծման մեջ օգտագործվող տեխնոլոգիաայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում ստեղծված միջպետական հանձնաժողովի նախագահ, այնուհետև՝ 2012-2014 թթ. հանձնաժողովի անդամ:

09.06.2014թ. - իր դիմումի համաձայն  ազատվել է  ՀՀ փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի զբաղեցրած պաշտոնից: 

05.05.2015թ. - շնորհվել է «գեներալ-լեյտենանտ»-ի կոչում:

27.05.2015թ. - Ազգային անվտանգության պրոբլեմների միջազգային գիտությունների ակադեմիայի կողմից շնորհվել է «Պատվավոր պրոֆեսոր»-ի կոչում: 

06.07.2015թ.-ից «ԳՈՌ» ՍՊ ընկերության խորհրդի նախագահ:

2016թ.-ի հունվարին ընտրվել է  «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» ԻՍՀԿ նախագահ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: 

 

Անկուսակցական է 

 Պարգևատրվել է ՝

1987թ.- Անբասիր ծառայության երկրորդ աստիճանի մեդալով

27.07.2002թ. - Հայրենիքի պաշտպանության համար Փառքի շքանշանով 

25.05.2011թ.-  «Մայրական երախտագիտություն» հուշամեդալով

27.09.2011թ. - «ՀՀ Վարչապետի» շքանշանով 

30.11.2011թ. - «Ղարաբաղի պատերազմի վետերան» շքանշանով 

12.09.2012թ. - «Ծովակալ Հ.Ս.Իսակով» մեդալով 

31.05.2012թ. - Անբասիր ծառայության առաջին աստիճանի մեդալով 

23.09.2013թ. - «Փրկարար միջազգային կարգի» կրծքանշանով 

15.04.2015թ. - «Տիգրան Մեծ» մեդալով

25.01.2017թ. - «Վազգեն Սարգսյան» մեդալով

20.09.2019թ. «100 лет советской милиции» մեդալով