ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Հայ սպայի գլխավոր հարստությունը՝ Հայրենիքի և իր ժողովրդի նկատմամբ ազնիվ, արդարամիտ ու հայրենասեր լինելու բարոյական ներուժն է, որը ՆՐԱՆ հնարավորություն է տալիս առաջնայնության սկզբունքով արժանապատվությամբ պաշտպանելու, ծառայելու ոչ միայն իր Ազգին ու Պետությանը, այլև՝ աջակցելու իր ընտանիքին, իր  արյունակցին, իր ընկերոջը,  իր զինակրին….

Եվ առաջնորդվելով այս սկզբունքով, ուժային կառույցների մի խումբ համախոհ վետերաններ, նախկին և գործող սպաներ ձեռնամուխ եղան ստեղծելու «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիր Համագումարը տեղի ունեցավ 2013 թվականի ապրիլի  25-ին, որտեղ այսուհետ պիտի միավորվեն այն անձինք, ովքեր իրենց իրավունքների ընդհանրության հիման վրա պատրաստակամ են անշահախնդրորեն պաշտպանելու ոչ միայն իրենց, այլև՝ այլոց իրավունքներն ու շահերը, ծավալելու և իրականացնելու հանրօգուտ գործունեություն:

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Կազմակերպության ռազմավարությունը նպատակաուղղված է համախմբելու Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների վետերաններին, նախկին և գործող սպաներին, նրանց ընդհանուր շահերի ընդհանրացմանը, ներկայացմանը և պաշտպանությանը.

Կազմակերպության գործունեության նպատակները.

Կազմակերպության գործունեության ուղղությունները՝