Այսուհետ ԱԱԾ մարմինների նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ կհամալրվեն զինվորական ծառայությունից ազատված և հետագայում պահեստազորում գրանցված անձանցով

ՀՀ Նախագահը հունիսի 15-ին ստորագրեց Ազգային ժողովի կողմից հունիսի 13-ին ընդունած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Այդ մասին տեղեկացնում է Նախագահի լրատվական ծառայությունը:

Համաձայն հաստատված փոփոխությունների, ԱԱԾ մարմինների նեղ մասնագիտական կրթություն պահանջող առանձին պաշտոններ կհամալրվեն զինվորական ծառայությունից ազատված և հետագայում պահեստազորում գրանցված անձանցով: Գործող օրենքով, ԱԱԾ աշխատակիցների համար պարտադիր պայման էր զինվորական ծառայություն անցած լինելը: