Հարգելի հայրենակիցներ, զինակիրներ, արիասիրտ մեր զինվորներ …

"Արժանապատիվ Սպա" ԻՍՀ կազմակերպությունը ի սրտե շնորհավորում է բոլորիդ մեր փառապանծ հաղթանակների կապակցությամբ: 

Շնորհավորում և խոնարհվում է Մեր հերոս պապերի ու հայրերի, արցախյան պատերազմի մասնակիցների, ազատամարտիկների, զինակիրների, ինչպես նաև այն երիտասարդ զինվորների առջև, որոնք այսօր զօր ու գիշեր, հակառակորդի կողմից արձակվող կրակահերթերի տակ պաշտպանում են մեր անդորրը, ապահովվում խաղաղ օրեր ու անամպ երկինք, այսօրվա հերոս զինվորների և զոհված այն տղաների առջև, որոնց շնորհիվ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կանխվեց և հետ շպրտվեց թշնամու առաջխաղացումը: Նրանց թափած արյունը աննպատակ չէ և, այլևս նրանց ռազմունակ ոգին միշտ կթևածի Հայրենյաց աշխարհում, նրանց սխրանքները կգրվեն նաև իրենց անմահ, լեգենդ դարձած պապերի ու հայրերի սխրագործությունների մասին պատմող հերոսագրքում: 

Փառք նրանց….

Շնորհավորում ենք մեր Հաղթանակները, մաղթում բոլորիդ լինել հոգով անկոտրուն, մարտունանկությամբ՝ անսասան և ուժեղ: Եվ թող հաղթական հաջողությունները միշտ ուղեկիցը լինեն մեր մարտունակ ու քաջարի զինվորներին:

"Արժանապատիվ Սպա" ԻՍՀԿ