Կոչ ուժային կառույցների ղեկավարներին…

«Արժանապատիվ Սպա» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպությունը հավատարիմ մնալով իր սկզբունքներին, մեկ ամիս ժամանակ է տալիս սթափվելու ուժային կառույցներում աշխատող այն սպաներին, որոնք այս օրհասական ժամանակահատվածում էլ շարունակում են արատավորել Հայ սպայի պատիվը և հեղինակությունը, որից հետո փաստերով կհրապարակվեն նման սպաների անունները, որոնք զբաղվում են կաշառակերությամբ, անբարոյականությամբ, հովանավորչությամբ, ինքնիրավչությամբ, պաշտոնական դիրքի չարաշահմամբ և այլ արատավոր երևույթներով:

Խնդրում ենք ուժային կառույցների ղեկավարներին մեր կողմից հրապարակված փաստերը մանրակրկիտ ուսումնասիրել և տալ համապատասխան ընթացք:

«Արժանապատիվ Սպա» ԻՍՀԿ