Տեղի ունեցավ արտահերթ նիստ

Վերջերս տեղի ունեցավ Կազմակերպության արտահերթ նիստը, որի անցկացման նպատակն էր քննարկել և վերլուծել վերջին մի քանի օրերի ընթացքում ԼՂՀ-ի սահմանամերձ տարածքում ադրբեջանական զինված ուժերի ծավալած ռազմական գործողությունները: Ունենալով ռազմական համապատասխան գիտելիքներ և փորձ, կազմակերպության անդամները՝ նախկին և ներկա բարձրաստիճան սպաները, պատրաստակամություն հայտնեցին մեկնելու ԼՂՀ-ի սահմանամերձ դիրքեր, միանալու սահմանը պաշտպանող զինվորներին: Իրենց մասնակցությունը ցուցաբերելու և համապատասխան հրամանը ստանալու համար միաձայն որոշեցին դիմել ՀՀ Նախագահին: 

Տեղի ունեցավ նաև Կազմակերպության նախագահի փոփոխություն: Անդամների միաձայն ընտրությամբ ՛՛Արժանապատիվ Սպա՛՛ ԻՍՀԿ-ի նախագահ ընտրվեց Գագիկ Կոստանդյանը:

՛՛Արժանապատիվ Սպա՛՛ ԻՍՀԿ