Հարգարժան պարոն Նախագահ

Ելնելով վերջին մի քանի օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոտնձգություններից, ծավալած ռազմական գործողություններից և ստեղծված պատերազմական վիճակից, Ձեզ են դիմում "Արժանապատիվ սպա" հասարակական իրավասոցիալական կազմակերպության անդամները՝ թվով 200 նախկին բարձրաստիճան սպաներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում մեկնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն միանալու, զորավիգ լինելու մեր զինվորներին,  նրանց կողքին կռվելու և մասնակցելու մարտական գործողություններին: 

Խնդրում ենք Ձեր համապատասխան հրամանը, դիրքեր մեկնելու և մարտական գործողություններին մեր մասնակցությունը ցուցաբերելու համար:

"Արժանապատիվ սպա"  իրավասոցիալական 
հասարակական կազմակերպություն