Համախմբվեցին մեկ նպատակի շուրջ


2013 թվականի ապրիլի 25-ին տեղի ունեցավ նորաստեղծ Կազմակերպության հիմնադիր համագումարը` հիմնադիրների մասնակցությամբ:

Համագումարում քննարկվեցին Կազմակերպության անվանակոչության, Կանոնադրությունը հաստատման, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների, Կազմակերպության նախագահի ընտրության հարցերը:

Քննարկումների արդյունքում որոշվեց նորաստեղծ իրավասոցիալական հասարակական կազմակերպությունն անվանակոչվեց «Արժանապատիվ սպա»: Նախագահ ընտրվեց  Զոհրակ Սողոմոնյանը, վերջիսն ի պաշտոնե նաև Կազմակերպության վարչության նախագահն է: 

Կանոնադրությամբ սահմանված մյուս մարմինների ընտրության հարցը, որոշվեց քննարկել առաջիկա նիստում: