Կայացավ առաջին նիստը


Փետրվարի 8-ին կայացավ «Արժանապատիվ սպա» իրավասոցիալական հասարակական կազմակերպության առաջին նիստը:

Նիստի բացման խոսքով հանդես եկավ Կազմակերպության նախագահ Զ.Սողոմոնյանը, որն անդամներին հակիրճ ներկայացրեց նորաստեղծ Կազմակերպության գործունեության ռազմավարությունն ու նպատակներ, անելիքներն ու տեսլականը, որոնք ուղղված են ուժային կառույցների վետերաններին, թոշակառուներին, մարտական գործողություններին մասնակցած նախկին և գործող սպաներին սոցիալ-իրավական, կենցաղային, առողջապահական խնդիրների լուծմանը և աջակցմանը, տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում այդ հիմնախնդիրների բարձրացմանն ու ներկայացմանը:

Մասնակիցները խոսեցին իրեն հուզող հիմնահարցերի շուրջ, քննարկեցին օրենքով նախատեսված այն արտոնությունների և սոցիալական երաշխիքների մասին, որոնք, նույնիսկ, մասնակիորեն չեն թեթևացնում իրենց սոցիալ-կենցաղային պայմանները: Անդրադարձան արցախյան պատերազմում մասնակցած և հաշմանդամ դարձած զինակից ընկերների հիմնախնդիրերին, շեշտելով, որ նրանք այսօր արժանի են պետության ուշադրության: 

Առաջարկվեց պետական ատյաններում բարձրացնել հետևյալ հարցերը.