ԲԱՑ ՆԱՄԱԿ

           ՀՀ վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին

           Ժողովրդի կողմից ընտրված հարգարժա՛ն պարոն Վարչապետ

      Ձեզ ենք դիմում «Արժանապատիվ Սպա» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպության սպաներս այն բանից հետո, երբ ս.թ. մայիսի 10-ին բաց նամակով դիմեցինք Ձեզ և հանրապետության Նախագահին՝ Արցախի հերոս գեներալ Սամվել Բաբայանին ազատ արձակելու և բանակաշինության աշխատանքներում ներգրավելու խնդրանքով: Անմիջապես ստացանք հազարավոր արձագանքներ քաղաքացիներից ու կազմակերպություններից, որոնք միանշանակ պնդում էին, որ բանակի խնդիրները ավելի արդյունավետ կլուծի հենց Սամվել Բաբայանը, ով ներկայումս անհիմն, անարդարացի, քաղաքական դրդապատճառներով ազատազրկված է: Արձագանքներից պարզ է դառնում, որ նա հայկական բանակի՝ ժողովրդի կողմից ընտրված ղեկավարն է:

       Հարգարժան պարոն Վարչապետ, Ձեզանից լավ ոչ մեկը չգիտի, թե ինչ է նշանակում ժողովրդի ընտրյալ լինել, և ելնելով իրավիճակի փոփոխությունից կամ հանցակազմի բացակայությամբ պայմանավորված՝ կրկին խնդրում ենք ազատություն շնորհել Սամվել Բաբայանին և կատարել ժողովրդի ցանկությունը բանակաշինության հարցում:

      Ձեզ հարգող և Ձեր կողքին կանգնած հայ սպաներ:

«Արժանապատիվ Սպա» ԻՍՀԿ նախագահ,
գեներալ – լեյտենանտ Գագիկ Կոստանդյան

11.05.2018թ.