«ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» ԻՐԱՎԱՍՈՑԻԱԼԱԿԱՆՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻՆ

Տեսնելով ներկայիս իրավիճակը՝ «Արժանապատիվ Սպա»  իրավասոցիալական հասարակական կազմակերպությունը անհրաժեշտություն է համարում կոչով դիմել բոլոր կառույցներում աշխատող հայ սպաներին արժանապատիվ ձևով կատարել օրենքով սահմանված Ձեր պարտականությունները՝ առավել ուշադրություն դարձնելով սահմանների պաշտպանությանը և հասարակական կարգի պահպանմանը:

Տեսնելով, թե ովքեր են փորձում միանալ արդարացի և ազնիվ շարժմանը, որին առանց հուզմունքի չես կարող հետևել, հասկանում ես, որ կարող է սկսվել «պաշտոնաթալան», ուստի այս պահին դուք կարող եք և պարտավոր եք պաշտպանել խաղաղ ժողովրդին: Շատ դժվար է լինելու Նիկոլ Փաշինյանի համար այս ժամանակահատվածում: Դժվար կլինի ճշտել՝ ովքեր են մտածում ժողովրդի և հայրենիքի ապագայի մասին, իսկ ովքեր են ցանկանում նրա կողքին լինել «պաշտոնաթալանից» օգտվելու համար:

Երկիրը ցնցումներից ետ պահելու համար հայ սպաներին կոչ ենք  անում զգոնություն և հայրենիքին տրված երդմանը հավատարմություն:

Թող հաղթանակի արդարությունը՝ ժողովուրդը: 

«Արժանապատիվ ՍՊԱ» ԻՍՀԿ նախագահ,
գեներալ-լեյտենանտ Գագիկ Կոստանդյան