ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՍՊԱ» ԻՐԱՎԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՉԸ

Ներկայիս բարդ իրավիճակում, երբ կա մեծ վտանգ մեր արտաքին թշնամու կողմից ոտնձգությունների, խիստ անհրաժեշտություն է զգացվում Արցախի բանակի նախկին գլխավոր հրամանատար Սամվել Անդրանիկի Բաբայանի շունչը բանակում:

Հարկ ենք համարում նշել, որ նրան առաջին անգամ դատապարտելը Արցախի նախկին նախագահի նկատմամբ մահափորձ կատարելու համար համարում ենք անհիմն. մեր ներկայացուցիչը ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակում ուսումնասիրել է դատավարության պրոցեսում քրեական գործը և դեռ այն ժամանակ հայտարարվել է, որ այս գործում Սամվել Բաբայանի կողմից հանցակազմ չկա, բայց քաղաքական պատվերի արդյունքում հերոսը դատվեց:

Վերջին քրեական գործի մանրամասներին ծանոթ ենք միայն մամուլից և հեռուստատեսությունից, բայց ելնելով ներկա իրավիճակից՝ գտնում ենք, որ եթե նրա արարքը նույնիսկ հանցակազմ է պարունակում, որը հանրորեն այնքան էլ վտանգավորություն չունի, անհապաղ պետք է ազատել վերջինիս և հնարավորություն ընձեռել՝ բանակում իր շունչը տարածելու և բանակի ոգին բարձրացնելու համար:

Խնդրում ենք Հայաստանի Հանրապետության և սփյուռքի մեր հայրենակից սպաներին ու քաղաքացիներին միանալ այս կոչին: 

«Արժանապատիվ ՍՊԱ» ՀԿ նախագահ,
գեներալ - լեյտենանտ Գագիկ Կոստանդյան