Սահմանվեց զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար արագ արձագանքման մեխանիզմներ

Картинки по запросу դիրքեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլյան քառօրյա ռազմական բախումների հետևանքով առաջացած իրավիճակը պարտավորեցրեց զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար սահմանել արագ արձագանքման մեխանիզմներ: Նշյալից ելնելով, ՀՀ կառավարության 13.10.2016թ. հերթական նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվեց կառավարության նախագիծ, ըստ որի 2015թ. սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման մեջ ընդունվեց կատարել փոփոխություն և լրացումներ, որով սահմանված են միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը՝ համագործակցող կողմերը, խնդրահարույց դեպքերը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Սահմանված խնդրահարույց դեպքերի շարքում դեռևս ներառված չեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորած համարվելու դեպքերը:

Փոփոխության և լրացումների նպատակը վերոնշյալ դեպքերում համապատասխան տեղեկությունները զինկոմիսարիատից եռօրյա ժամկետում սոցիալական աջակցության տարածքային մարմիններին տեղեկացումն է: Դա նշանակում է, որ սահմանված պարտադիր նորմով  սոցիալական աջակցության տարածքային մարմինները կսկսեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, որի արդյունքում կձևավորվի տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմամասնագիտական խումբ` տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան: Խումբն իր գործունեությունը կծավալի ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների շրջանակում` որպես սոցիալական դեպքի վարման շրջանակում անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումներ: