Ո՞րն է ծածուկ ծառայությունը

Ինչպես տեղեկանում ենք iravaban.net կայքից, Ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը սահմանելու մասին  N 1769-Ն որոշման համաձայն ծածուկ ծառայություն է դիտարկվում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային այն ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով, որոնք, շարժման մեջ գտնվելով տրանսպորտային հոսքերում, տեսանկարահանման և (կամ) լուսանկարահանման միջոցով ամրագրում են թույլ տրված խախտումները և ծառայության ավարտից հետո այդ տվյալները փոխանցում շարային ստորաբաժանման հերթապահ մաս կամ հրամանատարի: 

Աղբյուրը՝ Իրավաբան.net