«Նախկին պատգամավորը միացավ ՀՎԿ-ին» գրում է«Հրապարակը»

«Արժանապատիվ սպա» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, (Հ.Գ­- նշենք, որ հրապարակման մեջ հեղինակը կատարել է վրիպակ` «արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար», այն ուղղվել է մեր կողմից), նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Կոստանդյանը միացել է Հայկական վերածնունդ կուսակցությանը։ Նա ՀՎԿ-ի հետ համագործակցության համաձայնագիր է ստորագրել այսօր եւ ՀԿ-ի 400-ի չափ անդամների հետ միացել է Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը։ Կոստանդյանը ժամանակին եղել է «Ազգային միաբանության» անդամ, ԱՄ-ի համամասնական ցուցակով է 2003-ին դարձել պատգամավոր։ Իսկ ՀՎԿ նրան բերել է Արթուր Բաղդասարյանի հետ վաղեմի մտերմությունը՝ նրանք նույն դպրոցում են սովորել։

Աղբյուրը ` hraparak.am կայք