«Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն սպառազինությունը ինչ-որ Ադրբեջանին…»

Картинки по запросу սպառազինություն

«Ռուսաստանը Հայաստանին ավելի վաղ տրամադրած 200 մլն դոլարի վարկի շրջանակներում  արդեն սկսել է սպառազինության և զինտեխնիկայի առաքումը, սակայն, չնայած որ, առաքումը սկսվել է, Հայաստանի կողմից գնված սպառազինության և ռազմական տեխնիկայի ամբողջական ցանկը և ժամկետները դեռևս Մոսկվայի և Երևանի կողմից վերջնականապես համաձայնեցված չեն: Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն սպառազինությունը ինչ-որ Ադրբեջանին…». այդ մասին տեղեկանում ենք ռուսական «Известия» թերթից: 

Հոդվածագիրը գրում է, որ բացի ռազմական տեխնիկայի մատակարարումից, ռուսական կողմը կզբաղվի նաև հայ մասնագետների վերապատրաստմամբ:  Այդ տեղեկատվությունը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից: Փորձագետները ենթադրում են, որ խոսքը վերաբերում է առաջին հերթին ծանր սպառազինությանը, ինչը զգալիորեն կավելացնի հայկական զինված ուժերի հնարավորությունները:

«Զենքի առաքումն արդեն սկսվել է և կշարունակվեն, զուգահեռ իրականացվում են զինմասնագետների վերապատրստում և տարվում են անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներ – այդ մասին «Известия» թերթի թղթակցին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Սակայն, ըստ աղբյուրի, զրուցակիցը հրաժարվել է հայտնել, թե կոնկրետ ինչ սպառազինություններ են և ինչ ժամկետներում պետք է առաքվեն:

Ինչպես ավելի վաղ հրապարակվել էր «Известия» թերթում, Հայաստանը նպատակ ունի Ռուսաստանից գնել «Смерч» ՀՌՀ, «Игла-С» շարժական զենիթա-հրթիռային համակարգեր, «Автобаза-М» վերգետնյա էլեկտրոնային հետախուզական կոմպլեքսներ,  ТОС-1 А («Солнцепек»), 9M113M կառավարվող հրթիռներ,  РПГ-26 տիպի ականանետներ,  Դրագունով տիպի դիպուկահար հրացաններ, «Тигр» մանիշի զրահամեքենաներ և կապի միջոցներ: 

Աղբյուրն իր հոդվածում  հղում է արել օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադմիր Պուտի այն խոսքերը, որոնք նա ասել է ՀՀ Նախագահի հետ կայացած հանդիպման ժամանակ. «Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա Հայաստանի հետ գոյություն ունի աշխատելու ծրագիր: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, մեր դաշնակիցն է: Մենք ունենք հստակ փոխպարտավորություններ, իսկ Ռուսաստանը միշտ պահպանում է իր պարտավորությունները և դրանք կատարում»: 

Ինչպես ասել է «Известия» թերթի թղթակցին Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության (Երևան) վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը, 200 մլն դոլարի վարկի սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման հայ հասարակությունն ակտիվորեն քննարկում է: Գրիգորյանը բացատրել է, որ «գլխավոր հարցը եղել է այն, որ թե ինչու այդպես էլ վարկը չի սկսել աշխատել: Այստեղ մասամբ մեղավորը հայկական կողմն է: Հայաստանի իշխանությունը  թափանցիկ չէ՝ չի ասում, թե Ռուսաստանը ղարաբաղյան խնդիրում ինչպիսի նախաձեռնություններով է հանդես գալիս, և դա հանգեցնում է ենթադրությունների: Մոսկվայում բանակցությունները ռազմական օգնության համաձայնության, անշուշտ, կընդունվի դրականորեն: Մարդիկ կհասկանան, որ Մոսկվան լսել է Հայաստանի անհանգստությունը և ընդառաջ է գալիս»:

Շարունակելով, հոդվածագիրը գրում է, որ, ըստ «Экспорт вооружений» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովի, Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է մոտավորապես նմանատիպ սպառազինություն, ինչ գնել էր Ադրբեջանը: Այդ առաքումները, իհարկե, բարելավվում են ռազմական բազան ի օգուտ Երևանի, բայց Բաքուն այնուամենայնիվ պահպանում է  որոշակի առավելություն: «Շատ մեծ տարբերություն կա Հայաստանի և Ադրբեջանի  ռազմական բյուջեի միջև: Այստեղ դժվար է ասել հավասարության մասին: Կարելի է միայն նպատակային ներդրումների միջոցով, որը չի հանգեցնի մինչև ճգնաժամային մասշտաբների ճեղքվածքին» - ասում է ռազմական փորձագետը: Հիշեցնելով, աղբյուրը նշում է, որ 2010-2011թթ. կնքված պայմանագրերի շրջանակներում Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է «Смерч» ՀՌՀ, ТОС-1 А («Солнцепек»), Т-90 տիպի տանկեր,  ռազմական ուղղաթիռներ և այլ սպառազինություններ՝ մոտ 4 մլրդ դոլար արժողության: Ըստ Ա.Ֆրոլովի բացատրման, «Смерч» ՀՌՀ-ի մատակարարումը մեծ նշանակություն ունի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում՝ դա հզոր ռազմավարական զենք է, հաշվի առնելով, դրա կրակոցի հեռավորությունը, քանի որ «Смерч»-ը կարող է արդյունավետ կիրառվել զրահապատ տեխնիկայի շարասյուների, բազաների և պահեստների դեմ: Վերը նշված ռազամական տեխնիկայի մատակարարումը հայերին ուժեղացնում է: Դա տարածաշրջանում կապահովվի ուժերի հավասարություն: