Հայ հայրենասերի և քաղաքացու պատվո վարքականոնը

kodeks2Պատիվը մարդու բարձրագույն արժեքն է: Մարդու պատվի հասկացությունը ձևավորվում է անանցանելի արժեքներից, նրանցից որոնք փոփոխվող են, և նրանցից, որոնք բնորոշ են առանձին անհատին և ժողովրդին, որպես կոլեկտիվ անհատի: Ոչ մի վարքականոն չի կարող ընդգրկել պատվի բոլոր կողմերը և դրսևորումները կամ լինել սահմանափակված որոշակի կետերի քանակով:

Պատվի վարքականոնը Ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մասն է:

Վարքականոնում պատվի կատեգորիան անքակտելիորեն կապված է բարոյականության, բարոյախոսության, խղճի, արժանապատվության հետ և հանդես է գալիս որպես մարդու բնույթի խոր  առանձնահատկություններից մեկը: Եթե բարոյականությունը և բարոյախոսությունը միաժամանակ հանդես են գալիս և որպես սոցիալական և որպես մարդուն բնորոշ երևույթներ, որպես ոգեղենության ու մշակույթի արտահայտություն, ապա պատիվը մարդու հատկությունների ավելի հին և հիմնարար շերտ է և որոշ չափով  արտացոլում է մարդու անհատականության սոցիալ-կենսաբանական հատկությունները: Խիղճ - պատիվ - արժանապատվություն - բարոյականություն - բարոյախոսություն շղթայում պատիվը խղճի՝ ի վերուստ տրված, անտեսանելի ապաքինության տեսանելի արտաքին արտացոլումն է:..

Մարդկության առաջին օրենքները պատվի բնական օրենքներն են եղել: Հետագայում, հարաբերությունների բարդացման և պետությունների ի հայտ գալու հետ կապված պատվի օրենքները լրացվել են սեփականության, պետության, կրոնների և այլ օրենքներով: Շումերի ժամանակներում 6000 տարի առաջ, Հայաստանը անվանում էին Աստվածների երկիր, Աստվածային օրենքների երկիր, իսկ հելլենները Փոքր Ասիան անվանում էին «Ասիա»,  «Աս»՝ բարձր, աստվածային հասկացությունից, այսինքն Աստվածների տեղ: Պատվի, հավատարմության և արդարության հայկական Աստվածուհի Արտան դարձել է Եվրոպայում օրենքի խորհրդանիշ, և ժամանակակից ռուսաց լեզվում պատիվ բառը իգական սեռի է: Ի պատիվ  Արտա աստվածուհու Վարքականոնի երկրորդ անվանումը տրվում է որպես «Արտամետ», այսինքն Արտե աստվածուհուն ձգտող (այդպիսի անվանումով տեղանուններ կան Պատմական Հայաստանում):

Միջագետքից մեզ հասած մարդկության առաջին գրավոր արձանագրություններում պատվի օրենքների նշանակալի մաս էին կազմում:

Յուրաքանչյուր մարդու, հասարակության յուրաքանչյուր անդամի կողմից Աստավածային տաս պատվիրանների (Դեկալոգի) կատարումը արդեն ինքնըստինքյան լուծում են մարդու պատվի Վարքականոնի և բարոյական հարաբերությունների գլխավոր հարցերը: Հիերարքիկորեն Աստավածային տաս պատվիրանները ցանկացած Արտամետից վեր են կանգնած: Միայն այն, որ Դեկալոգը մարդուն շփոթմունքի, ատելության, Աստծո հետ անհամաձայնության և այլ մարդու հետ պայքարի չի տանում, դարձնում է նրան բոլորից բարձր: Այդ պատճառով հայ հայրենասերի պատվի Վարքականոնը  պարտադիր իրենից վեր տեսնում է Պատվիրանների առկայությունը, իսկ նա ինքը համապատասխանում է առկա քաղաքական իրականությանը և հայ ժողովրդի գոյության համար պարտադրված քաղաքական պայքարի պայմաններին, որը սկսվում է գլխավորից՝ անհատի պատվի պահպանման համար պայքարից:

Անհատի պատիվը վեր է Հայրենիք և Պետություն հասկացություններից. Այն կորցնողը արդեն չի կարող ոչ Հայրենիք, ոչ ընտանիք, ոչ մայր պաշտպանել:  Պատիվը դա միաժամանակ նաև արժանավոր մարդու «խաչն» է: «Պատիվը ծախում էին՝ գնորդ չգտնվեց, պատիվ էին գնում՝ ծախող չգտնվեց» (հայկական ասացվածք): Պատվի կատեգորիայի ըմբռնումը պետք է դիտարկվի ոչ թե որպես պատիվ պատվի համար, այլ որպէս անձ ձևավորող, ազգ հաստատող երևույթ:

Հայ հայրենասերի և զինվորի պատվո վարքականոնը գործում էր Կիլիկիայի թագավորությունում և պետության գլխավոր օրենքն էր այն: 1375 թվականից ի վեր՝ Կիլիկիայի անկումից հետո, հայերը չեն ունեցել պատվո աշխարհիկ վարքականոն, և յոլա էին գնում Աստվածայինով կյանքի բոլոր դեպքերի համար: Բացառություն է կազմում իր վեհությամբ ցնցող, հայ հայդուկների և վրիժառուների լեգենդար պատվո չգրված վարքականոնը, որը մեզ է հասել գրականության, մեր պապերի և հայրերի՝ թուրքական բռնությունների դեմ դիմադրության անմիջական մասնակիցների պատմածների միջոցով: Հասարակության դրամամոլացումից, նրա քացաքականումից առաջ և հասարակության հոգևոր ու սոցիալական կյանք այլազգի ու աշխարհաքաղաքական ուժերի ներխուժումից առաջ, բարոյախոսության և բարոյականության աստվածաշնչյան հիմքը համապատասխանում էր հայկական մտածելակերպին և կենսակերպին: Սակայն հետագայում մարդկային պատվի,  բարոյախոսության և բարոյականության ոլորտը Ազգի պահպանման և գոյատևման համար պայքարի ճակատային գծի մի հատվածը դարձավ: Մեզ այդ պատերազմը պարտադրել են, և խուսափել ժամանակի մարտահրավերից մենք չենք կարող, ինչպես և պատվից, խղճից և արժանապատվությունից: Տվյալ վարքականոնում պատիվը վերցվում է ոչ միայն լուսավորյալ անհատի բարձր վիճակում, այլ դիտվում է որպես նրա ակտիվ հաստատող դիրքորոշում: Այն դիտարկվում է Բարի - Չար հարաբերությունների երկվության մեջ, և դա նրանց միջև հավիտենական պայքարն է: Պատիվը խիզախության ընկերը չէ, այլ քաջության եղբայրն է, և այդ իր որակով ծառայում է որպես կամուրջ դեպի բարձր քաղաքացիություն:

Հեղինակի երազանքն է Արտամետի 31 հոդվածներից յուրաքանչյուրի համար գրել և ստեղծել համապատասխան նկար, փոքրիկ երաժշտական սյուիտներ, քանդակներ և պարում որոշակի դրսևորում, այդ խնդրի իրագործումը կմնա ապագա սերունդների ուսերին: Արտամետի այդ գեղարվեստական դրսևորումները անվերջ կձևափոխվեն, կընտրվեն և կլրացվեն:

Այսօր, երգ Հայաստանում լիբերալ-կոսմոպոլիտները հայտարարել են անպատվության իրավունքի ազատություն, իսկ բարոյախոսությունը պարզամիտների և թույլերի բաժին, մեզ համար պատվից սեփական անազատությունը հատկապես թանկ է:

Ըստ այդմ, Հայաստանում  ներդրվում է Պատվո Ասպետ բարձր կոչումը, որը տրվում է Համապետական ծերակույտի՝ Հերունու կողմից:Շարունակությունը կարող եք կարդալ աղբյուրի՝ http://geoclub.info/հայ-հայրենասերի-եվ-քաղաքացու-պատվո-վա/ էջում